Последние новости

ՕՐԻՆԱԳԾԻ ԱՅՍ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՏԱԳՆԱՊԱՀԱՐՈՒՅՑ Է

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի լրամշակված նախագիծը 2021 թվականի փետրվարի 9-ին մտցվեց Ազգային ժողովի նիստերի օրակարգ: Հանրային արձագանքը հաջորդեց անմիջապես, նախագծի մասին կարծիքներ են հայտնում փորձագետներն ու հանրապետության առաջատար բուհերի ներկայացուցիչները:

Ուսանողների մի մասը կարող է զրկվել կրթաթոշակից

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան ԴԱՆԻԵԼՅԱՆԸ, արձագանքելով այդ օրինագիծը մեկնաբանելու «ԳԱ»-ի թղթակցի խնդրանքին, առանձնացրեց փաստաթղթի 5 դրույթներ, որոնք լուրջ վտանգ են պարունակում Հայաստանի ապագա կրթական համակարգի համար։ Դրանց թվում նա նշում է հետագա աճին նպաստող գործոններից ուսանողներին զրկելու փորձերը։

«Այսպես, բարձրագույն կրթության առաջին եվ երկրորդ մակարդակում սովորող ուսանողները պետական կրթաթոշակ են ստանում տվյալ մակարդակի համար նախատեսված ուսումնառության ողջ ժամանակահատվածի համար: Մինչդեռ նախագծով, համաձայն 35-րդ հոդվածի 6-րդ մասի, նրանք զրկվելու են կրթաթոշակից։ Տվյալ կրթական ծրագրով՝ եթե ուսանողի առաջադիմության միջին գնահատականը 20%-ով ցածր լինի տվյալ բուհի սահմանած նշագծից, ապա բարձրագույն կրթության առաջին աստիճան ստանալիս նա չորս կիսամյակով զրկվում է կրթաթոշակից, բարձրագույն կրթության երկրորդ մակարդակի պարագայում՝ երկու կիսամյակով:

Սա, փաստորեն, նշանակում է ռոտացիայի ինստիտուտի վերացում, ինչն առանցքային պայման է ուսանողներին մրցակցային ուսումնառության, բարձր նվաճումների ապահովման մղելու համար: Ռոտացիայի համակարգի վերացումը խախտում է արդարության սկզբունքը պետական կրթաթոշակներ տրամադրելիս»,- նշվում է խմբագրությանը ուղղված պաշտոնական նամակում:

Սահմանադրական դատարանի խո՞սքն էլ նրանց համար այլևս կշիռ չունի

Հաջորդ դիտողությունը վերաբերում է ակադեմիական պաշտոններ զբաղեցնող մասնագետների տարիքային սահմանափակումների առնչությամբ նախագծում պահպանված կետին (հոդված 37, մաս 17), ինչն ուղղակիորեն խախտում է մարդկային ռեսուրսների կառավարման սկզբունքը, որը համալսարանի ինքնակառավարման բաղկացուցիչ մասն է (այդ սկզբունքը սահմանված է 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում):

«Փաստորեն, օրինագծում ամրագրվում է անմիջական խախտում, այն է՝ անտեսվում է ՀՀ Սահմանադրությամբ սահմանված, այդ թվում՝ տարիքային հատկանիշով խտրականության արգելքը։

Մեկ այլ խնդրահարույց մոտեցում է (հոդված 37, մաս 8) վարչական և ղեկավար պաշտոնների համատեղման արգելքը (ԵՊԲՀ-ի դեպքում՝ համալսարանական կլինիկայի վարիչն ու տվյալ մասնագիտության ամբիոնի վարիչը), ինչը կարող է խախտել համալսարանական բժշկական հաստատությունների բնականոն գործունեությունը և անառողջ մթնոլորտ ստեղծել: Օրինագծի այդ դրույթը (հոդված 6, մաս 2, կետ 1, կետ 2) ուղղակիորեն խաթարում է ակադեմիական և կազմակերպչական ինքնակառավարումը»:

Ինքնակառավարում միայն թղթի վրա…

«Բուհի ինքնակառավարման սկզբունքի անտեսման օրինակ է նաև պետական համալսարանի կառավարման նախագծային կազմի թվային հարաբերակցությունը և ընթացակարգը (հոդված 27, մաս 3), համաձայն որի՝ 9 անդամներից 5-ը նշանակվելու են լիազոր մարմնի կողմից, իսկ 4-ը՝ համալսարանի ներկայացուցիչների:

Դա հիմնովին կփլուզի Հայաստանում համալսարանական ինքնակառավարման դեռևս փխրուն համակարգի հիմքերը, քանի որ փաստացի կձևավորվի համալսարանի բարձրագույն ղեկավար մարմին, որը կկառավարի ոչ թե համալսարանական հանրությունը, այլ պետական լիազոր մարմինը»,- համարում է Շ.Դանիելյանը:

«Բուհի ինքնակառավարման տեսանկյունից՝ հաջորդ խնդրահարույց հարցը ռեկտորի ընտրության ընթացակարգն է, ինչն ըստ էության փոխարինվում է ընտրական գործընթացի գաղտնի կանոնակարգով (հոդված 32, մաս 5)։

Այսպիսով, ռեկտորի պաշտոնի թեկնածուներն ընտրվելու են կառավարման խորհրդի անդամ, իսկ այնուհետ լիազոր մարմին են առաջադրվելու առավելագույն թվով ձայներ հավաքած մինչև 3 թեկնածու, որոնցից մեկը ռեկտորի պաշտոնում նշանակվելու է լիազոր մարմնի հայեցողությամբ: Ներկայացված մոտեցումը ենթադրում է բացարձակ հակաժողովրդավարական գործընթաց, որը վտանգում է համալսարանի կառավարման արդյունավետությունն ու նպատակահարմարությունը, պատասխանատու և հաշվետու դարձնելով ռեկտորին արդեն ոչ թե համալսարանական միջավայրի, այլ իրեն նշանակած մարմնի առջև:

Փաստորեն, բուհերի ռեկտորների նշանակումով պետությունն անսահմանափակ հնարավորություն է ստանում կառավարելու, ուղղորդելու և սահմանափակելու բուհի գործունեությունը՝ հաշվի չառնելով համալսարանական հանրության կարծիքն ու առաջնահերթությունները»:

«Համալսարանական ինքնակառավարման այդպիսի խախտումների և սահմանափակումների ներդրումն օրենքի մակարդակով խախտում է Բոլոնիայի գործընթացի շրջանակներում ընդունված մի շարք փաստաթղթեր՝ համալսարանական ինքնակառավարման անկյունաքարային սկզբունքը, ինչը նույնպես նախորոշված է օրինագծում։ Վտանգում է Հայաստանում համալսարանական անկախ հանրությունների ստեղծման հնարավորությունը՝ փոխադրելով դրանք պետական անհամաչափ ազդեցության ոլորտ։

Համալսարանական ինքնավարության դերն ընդգծված է նաև Եվրոպական տարածաշրջանում բարձրագույն կրթությանը վերաբերվող որակավորումների ճանաչման մասին Լիսաբոնի կոնվենցիայով (Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2005 թվականին), 2018թ. Փարիզի կոմյունիկեով, համալսարանների Մեծ խարտիայով»,- ամփոփում է Շ.Դանիելյանը:

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • С ДНЕМ ТРУДА, БЕЗРАБОТНЫЕ ГРАЖДАНЕ!
    2025-05-01 10:18

    В преддверии Дня труда, который в Армении традиционно отмечается 1 Мая, обратимся к статистике по безработице и напомним об актуальных проблемах, касающихся нарушений прав трудящихся.

  • АВИНЯН НА ПОДОБНЫЙ БАЛКОН НЕ ВЫЙДЕТ
    2025-04-30 09:36

    26 апреля сего года в столичной общине Шенгавит обвалился балкон, на котором женщина развешивала белье. Обветшалый балкон в мгновение ока разрушился на мелкие куски, металлическая конструкция повисла, а 42-летняя Карина С. оказалась в больнице. Отметим, что состояние соседних балконов этого четырехэтажного дома по улице Араратян, 66 ничуть не лучше - любой из них, судя по ветхой конструкции, может развалиться от малейшей нагрузки.

  • ИГРА «ПРОЙДИ В КРАСНУЮ, ЖЕЛТУЮ И ЧЕРНУЮ ДВЕРИ», или НОВАЯ ОПАСНОСТЬ ИЗ ИНТЕРНЕТА
    2025-04-24 10:23

    Одни считает эту игру происками сатанистов, другие называют психологической диверсией, а неокрепшие ментально и физически подростки следуют инструкции в интернете, чтобы окунуться в мир неизведанного. В последнее время в соцсетях, в частности, в Тик-Токе и Ютубе набирает популярность игра, в которой подросткам предлагается методом самогипноза пройти визуально через красные, желтые и черные двери. Разумеется, можно было бы отнестись к этому новому увлечению как очередной блажи, если бы не пагубные последствия подобного эксперимента, из-за чего школьные чаты предупреждают родителей быть внимательными к досугу своих детей.

  • ПАТРИОТ И АЗАТАМАРТИК АНДРАНИК ТОНОЯН
    2025-04-19 10:31

    Андраник Тоноян пишет стихи и активно участвует в акциях протеста, пропагандируя национальные ценности. Он дорожит боевыми наградами и носит с собой фотографии Нжде, отстоявшего Сюник, – деятеля, с котором считался даже Сталин.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • ՀԱՐԿՎԵԼՈՒ ՄԱՏԵՐԻԱ՞Լ
    2019-06-24 13:58

    Ինչպես հայտնի է, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ընդերքում ծնվել և կառավարության օրակարգում է հայտնվել օրինագիծ, որը նախատեսում է, մասնավորապես, անշարժ գույքի կադաստրային գնահատման մոտեցում իրական շուկայական գներին։ Այլ կերպ ասած, անշարժ գույքի կադաստրային գինը ամենամոտ ժամանակներս էականորեն կբարձրանա։