Последние новости

ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանը սպառնում է նոր գերեվարումներով

Ի հեճուկս հայ գերիներին վերադարձնելու միջազգային հանրության օրեցօր ուժեղացող կոչերին, Ադրբեջանի նախագահն իր երկրի միջազգային պարտավորությունների խախտումներն արդարացնում է փաստացի սպառնալով նոր գերեվարումներով: Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը` պատասխանելով Ադրբջանի նախագահ Իլհամ Ալիևի` հայ գերիների մասին արած հայտարարությանը։

«Ավելին, Ադրբեջանի նախագահի կողմից հայ բոլոր գերիներին վերադարձրած լինելու մասին պնդումն արվում է այն ժամանակ, երբ Ադրբեջանի պատկան մարմինները միջազգային հեղինակավոր կառույցներին փոխանցել են հայ ռազմագերիների առկայության մասին տեղեկատվություն»,– ասել է Նաղդալյանը, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ