ՍՆՈՒՑՎԱԾ ԵՎ ԿԱԶՄԱԿԱՌՈՒՑՎԱԾ ՉԱՐԻՔ
Ինչո՞ւ ընդդիմությունը մինչև հիմա չի ստիպել Նիկոլին հրաժարական տալ։ Ավելի ճիշտ՝ նույնիսկ ոչ թե ընդդիմությունը, այլ ավելի շուտ գրեթե ողջ հասարակությունը, եթե նկատի առնենք ամենատարբեր կառույցներից արված հայտարարությունները Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Նորմալ իշխանություն ունեցող նորմալ երկրում դա տեղի ունեցած կլիներ արդեն վաղուց։ Ինչպես ասում է Ռ.Քոչարյանը, եթե այդ մարդն արժանապատվություն ունենար կամ գոնե արժանապատվության նշույլ, ապա եթե անգամ ինքնասպան չլիներ, առնվազն պիտի ներողություն խնդրեր ժողովրդից ու հրաժարական տար դեռևս նոյեմբերի 10-ին։ Եվ այն, որ հրաժարականի դիմում առ այսօր չկա, չնայած զանգվածային պահանջներին, միայն հաստատում է, թե ինչ լուրջ մարտահրավերների ենք մենք բախվել։ Ինչպիսի չարիքի։
Ըստ էության, եթե չարիքն այդչափ մասշտաբային չլիներ, չէին լինի նաև դրա ողբերգական հետևանքներն անցած աշնանը։ Եվ այդ չարիքն այնքան լուրջ է ու վտանգավոր, հիմնովին սնուցված ու կազմակառուցված, որ չի ուզում զիջել դիրքերը, շարունակություն է տենչում։ Այդ չարիքն ուղղված է ինչպես հայկական պետության թուլացմանն ու ոչնչացմանը՝ ի դեմս նրա կառույցների, այնպես էլ կյանքերի ոչնչացմանը։ Այլապես այդքան դաժան չէր վարվի դեռ նոր կյանք մտնող այն սերնդի հետ, որը միամտաբար աջակցեց թավշե «ռոմանտիկային» 2018-ի ապրիլին: Իսկ երկու տարի անց հայտնվեց անօդաչուների հարվածների տակ՝ առանց սաղավարտների և զրահաբաճկոնների։
Արդարացիորեն հանդիմանելով քաղաքական ընդդիմության առաջնորդներին վճռական գործողությունների հարցում նրանց դանդաղկոտության համար՝ պետք չէ մոռանալ չարիքի մասշտաբների մասին։ Հասկանալու համար, թե ինչու է դա այդքան դժվար հեռանում։
Իշխանությունների հանցավոր գործողությունների փաստերն այնքան շատ են, որ արդեն չեն ընկալվում որպես շարքային հանցանք։ Բայց եթե խորամուխ լինենք... Վերցնենք թեկուզ վարչապետի կոչը ռազմական գործողությունների ժամանակ՝ 30 հոգուց բաղկացած խմբեր կազմելու, սաղավարտներ ու զրահաբաճկոններ հայթայթելու, հրամանատար ընտրելու, զինկոմիսարիատում գրանցվելու և ռազմաճակատ մեկնելու վերաբերյալ։ Ի՞նչ էր դա։ Այստեղ երկու տարբերակ կա։ Նա, ով դա ասում է իշխանության անունից, շատ լավ պատկերացնելով ռազմաճակատում տիրող վիճակը, կա՛մ կատարյալ ապուշ է, կա՛մ գիտակցաբար է մահվան ուղարկում մարդկանց։ Այդ մարդկանց թշնամին պետության թշնամին է։ Նիկոլն ամենևին էլ ապուշ չէ։
Ընդդիմությունն իր բոլոր թերություններով արժանի է նախատինքի, բայց խելամտության սահմաններում։ Ծանր պայքար է ընթանում մեր երկրում երկար տարիներ նպատակաուղղված աճեցված չարիքի դեմ։ Պայքար, որտեղ կհաղթի ոչ միայն նա, ում վրա մեծ խաղադրույքներ են արված, և նույնիսկ ոչ միայն նա, ով ավելի նվիրված կլինի իր ձգտումներին, այլ նա, ով ավելի դիմացկուն է…
Ահա արդեն զինվորականները, որոնք չեն հավակնում քաղաքական իշխանության, բայց պատասխանատու են երկրի անվտանգության համար, ուղիղ տեքստով ասում են՝ հանրապետության անվտանգությունը վտանգված է, քանի դեռ սրանք իշխանության ղեկին են։ Բայց չարը չի հանձնվում, կծում է ու աքացի տալիս։ Չարը, որ ծնել է այն հայուհուն, որը եթերում ասում է, թե Շուշին Ադրբեջան է, Արցախը Ադրբեջան է։ Այն հային, որը եթերում ասում է, թե ավելի լավ է թող կոտորվեն բոլորը՝ կանայք, երեխաները, թող ամեն ինչ կորչի գրողի ծոցը, բայց «նախկինները չպետք է վերադառնան»…
Այդպիսիք են չարիքի մասշտաբները, որը պետք է արմատախիլ արվի։ Իսկ քանի որ մասշտաբներն այսպիսին են, ապա պետք չէ ավելին պահանջել մարդկանցից։ Օրինակ՝ նախագահից, որը դատավոր է դարձել վարչապետի ու Գլխավոր շտաբի պետի վեճում։ Չէ՞ որ մեր նախագահը գուցեև լավ մարդ է, բայց... Ոնց ավելի մեղմ արտահայտվենք... Որի արմատներն ավելի շատ Անգլիայում են, քան Հայաստանում։ Այնտեղ են նրա հիմնական կյանքն ու գլխավոր շահերը։ Հայաստանը՝ այնպես, հոբբի է։ Դրա համար էլ պատերազմի ժամանակ վստահեցնում էր բրիտանական նավթային ընկերություններին, որ էներգակիրներին հարված չի հասցվի։ Հո իզո՞ւր չէ լռվել այս փոքրիկ երկրում ու զբաղվում տարբեր «ունայն մանրուքներով»…
Ահավասիկ հիմա էլ մեր նախագահը, իհարկե, դեմ չէ լուծել վարչապետի և Գլխավոր շտաբի պետի հակամարտությունը։ Բայց ախր դա պետք է անել այնպես, որ Բրիտանական կայսրության շահերը չտուժեն։ Այստեղ շատ նրբություններ կան, և պետք չէ շտապեցնել նրան…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 09:19
С одной стороны, Пашинян поехал на Парад Победы в Москве. С другой стороны, чтобы в Европе, которая во главе с британскими спецслужбами является главной крышей Пашиняна, не обиделись, премьер развернул на своих агитационных ресурсах беспрецедентную кампанию по дискредитации роли СССР в победе стран коалиции во Второй мировой войне. Это у него называется "политикой балансирования".
-
2025-05-13 11:05
Уже говорили о «гениальном открытии» Арцруна Ованнисяна, согласно которому Гитлер планировал после взятия Сталинграда, а затем Кавказа с двух сторон напасть на Турцию со стороны Болгарии и со стороны Армении. Причем на стороне Гитлера с уже независимой Армении предполагалось также участие армянских военных подразделений. В результате должна была быть создана «единая, историческая Армения», но Сталинградская битва, точнее поражение немцев в ней, помешали этому замыслу... Глупость, конечно, редкая, но, увы, не единственная выданная Арцруном 9 мая в эфире у Петроса. Пройдемся по другим "открытиям" новоявленного историографа.
-
2025-05-12 11:15
15 мая в Стамбуле ожидается встреча российской и украинской делегаций. С таким предложением выступил президент РФ Владимир Путин по окончании торжественных мероприятий в связи с 80 годовщиной Великой Победы. После Парада Победы, уже за полночь, он заявил об этом российским и иностранным журналистам, отметив роль тех стран, которые стараются внести свою лепту в урегулирование украинского конфликта: от Китая и Бразилии до новой администрации США.
-
2025-05-12 10:29
Плоды мероприятий в рамках программы «Обучение - это модно», в соответствии с концепцией «Реальной Армении», дают о себе знать. И вот любимчик правящей семьи Арцрун Ованнисян, который в период 44-дневной войны в каждодневном режиме рапортовал о победах армянских ВС, а сразу после подписания Трехстороннего заявления от 9.11.2020-го от греха подальше слег в больницу, а потом отправился в США, сделал сенсационное открытие, с которым поделился в эфире у… Ну а с кем он еще в первую очередь мог поделиться сенсацией, как не с мужем министра наук, образования, культуры, спорта и молодежи?
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-01-19 20:10
Դատելով նրանից, թե որքան համակարգված են գրոհում ընդդիմությանը Նիկոլի քարոզիչները, Հայաստանին սպասվում են դժվարին օրեր։ Մի կողմից, մենք ամեն օր ստանում ենք իշխող թիմի ապիկարության և դրա անդամների բացահայտ ստախոսության նորանոր վկայություններ։ Ինչպե՜ս էր ավելի վաղ ստում Նիկոլը՝ խոստանալով, թե ջրի, էլեկտրաէներգիայի, գազի սակագների բարձրացում չի լինելու, այլ լինելու է նույնիսկ իջեցում։ Ինչպե՜ս էր ստում էկոնոմիկայի ներկայիս նախարարը՝ խոստանալով տնտեսական երկնիշ աճ և պատրաստակամություն հայտնելով հակառակ դեպքում հրաժարական տալ։ Աճ չկա, իսկ նախարարը չի հեռանում։
-
2021-05-06 21:25
Կծել-պոկելու են մանր պատառներով ԿԸՀ-ի կողմից գրանցումը վերջնականապես կհստակեցնի պատկերը արտահերթ նախընտրական մրցավազքի բոլոր մասնակիցների առումով, սակայն արդեն ակնհայտ է, որ Փաշինյանը հաշվարկ է կառուցում ջրբաժանի վրա, դասելով ընտրությունների որոշ մասնակիցներին «նախկինների», իսկ մյուսներին՝ «ներկաների» շարքը։
-
2021-03-09 19:44
Գլխավոր շտաբի հայտարարությունը հանպատրաստից չէր Ոչ մի նշանակություն չունի՝ կդիմի թե չի դիմի Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարան՝ Հիմնական օրենքին Գլխավոր շտաբի պետի հրաժարականի մասին վարչապետի առաջարկի համապատասխանության հարցով։
-
2020-12-22 18:26
Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը հիշեցրեց 2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի արտաբերած այն խոսքերը, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»: Հիշեցրեց բնավ ոչ պատահականորեն։ Կանցնի մեկ տարուց քիչ ավելի, և այս տարվա դեկտեմբերի 21-ին Սիսիանում Նիկոլը կասի. «Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է»։