Արմեն ՀՈՎԱՍԱՓՅԱՆ․ ՆԻԿՈԼՆ ՈՒ ԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՆ ԴԱՐՊԱՍԸ ՆԵՐՍԻՑ ԲԱՑՈՂ ԾԱԽՈՒ ՎԱՐՁԿԱՆՆԵՐ ԵՆ
Հայաստանի այսօրվա իշխանությունն՝ ի դեմս Նիկոլի, տառապում է քաղաքական մի մոլուցքով, որը կարելի է կոչել «դռներ բացողի» սինդրոմ։ Այն ոչ թե պատահականություն է կամ վատ կառավարման արդյունք, այլ, բոլոր վկայություններով դատելով, հստակ ծրագրված ներսից կազմաքանդման քաղաքականություն, որի խորքային նպատակն է՝ կազմալուծել ազգային դիմադրողականության բազային համակարգերը․ Նիկոլը հանուն սեփական բարօրության պատրաստ է գնալ ցանկացած կուլուարային գործարքի։