Последние новости

Քաղաքականություն

Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ՍՐԸՆԹԱՑ ԴԱՌՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐՔԻՆ ՀԱՐՑԸ

2024-02-22 14:23
220

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերթական հոդվածն է հրապարակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։

  • ԱՐԴՅՈՔ ԵՐԵՎԱՆՆ ԱՆԿԵՂԾՈՐԵՆ ՁԳՏՈՒՄ Է ՀԱՍՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՁՄԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-02-22 13:54
    243

    Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․  

  • Սամվել ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ՝ ԻՐԵՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-02-22 13:34
    202

    Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի ծանուցագրի, որը ես ստացել եմ փետրվարի 20-ին, նշված է, որ իրենք ստացել են իմ՝ 2023-ի նոյեմբերի սկզբին Հայաստանի դատախազին ուղղված գրությունը, որի մեջ ես խնդրել եմ սոցցանցերում հայտնի դարձած և տարածված տեղեկություններով, ըստ որի Արցախի Հանրապետության որոշ պաշտոնյաներ դրսևորել են խախտումներ, հիմնականում ֆինանսական ոլորտում, այդ հաղորդագրություններ ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում և ձեռնարկել համապատասխան քայլեր: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:  

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԿԱՄ ՊԱՏԵՐԱԶՄ, ԿԱՄ ՆԻԿՈԼԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ: ԵՐՐՈՐԴ ՏԱՐԲԵՐԱԿ ՉԿԱ

    2024-02-22 10:31
    215

    Ընտրե´ք` կամ պատերազմ, կամ Նիկոլի հրաժարական: Երրորդ տարբերակ` այսօր չկա։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ուզի թե չուզի, գիտակցաբար թե ենթագիտակցաբար` պետք է հասկանա և ընդունի այս ընտրությունը: Ընդ որում` այս երկընտրանքը մեր ժողովրդին պարտադրում է հենց Նիկոլը: Այսօր հայ մարդը կամ պետք է պահի Նիկոլին և զենքը ձեռքին պատրաստվի ավելի սարսափելի պատերազմի, կամ պետք է հեռացնի Նիկոլին և փոխի Հայաստանի անվտանգային շահերի ու ՀՀ իշխանության նկատմամբ, միջազգային հարաբերություններում գոյություն ունեցող ծայրաստիճան վտանգավոր վերաբերմունքը:

  • ՀԱՃՈՅԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ «ՆԱԽԿԻՆՆԵՐԻՆ»

    2024-02-22 10:00
    157

    Կիրակի օրը Մյունխենում հայերի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Առաջինը պետք է արձանագրենք մի բան, այն ինչ-որ մենք ընկալել ենք որպես ինքնորոշման իրավունք և մեր ամբողջ քաղաքականությունը 1994 թվականից, նույնիսկ դրանից առաջ կառուցել ենք դրա վրա, դա իրականում այլ իմաստ է ունեցել»։ «Մենք՝ բոլորս, չգիտենք կամ երկար ժամանակ չենք տիրապետել մի շատ կարևոր հանգամանքի։ 1996 թվականի դեկտեմբերին տեղի է ունեցել ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովը։ Այդ գագաթնաժողովը Ղարաբաղի հարցի վերաբերյալ, ըստ էության, տվել ա ինքնորուշում եզրույթի մեկնաբանությունը։ Եվ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովի նախագահողը իր հայտարարության մեջ, նշելով, որ այդ դիրքորոշումը կիսում է ամբողջ միջազգային հանրությունը, բացի մեկ պետությունից, և այդ մեկ պետությունը Հայաստանի Հանրապետություն էր։ Բառացիորեն արձանագրել է հետևյալը, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացումը պետք է լինի Ադրբեջանի կազմում բարձր ինքնավարության կարգավիճակ ստանալով»,-հայտարարեց նա։ Իր ասելով, խնդիրն այն է, որ «մենք այս ճշմարտության հետ չենք առերեսվել և մեր ժողովրդին չենք ասել այս մասին։ Մտածելով, որ մենք կարող ենք միջազգային այս պրոցեսներին միջով անցնել և հասնել մեր նպատակին, բայց տենց չի լինում։ Մեզ թվացել է, որ մենք Ադրբեջանին դեմ ենք հակամարտությունը տանում, բայց մենք այս հակամարտությունը տարել ենք ամբողջ միջազգային հանրության դեմ, ինչը խելամիտ չի։Ու եղել են ուժեր, որոնք խրախուսել են մեզ»,- հայտարարեց Փաշինյանը, հաղորդում է Slaq.am-ը։

  • ՎՃԱՐԵ՛Ք ՀԱՐԿԵՐԸ, ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ. «ՓՆԹԻՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ» ՄՅՈՒՆԽԵՆՅԱՆ ՎՈՅԱԺՆ ՈՒ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ «ՆՈՐԵԿՆԵՐԸ»

    2024-02-22 09:55
    106

    Դե ահա, կմտածի ընթերցողը, դուք նորից սկսեցիք քննարկել այդ ընտանիքի անդամներին, մինչդեռ երկրում կարևորագույն ու շատ ավելի հրատապ այնքա՜ն խնդիրներ կան։ Եվ ինչ-որ չափով իրավացի կլինի, քանզի հարցեր տալը, թե ինչ նպատակով և ինչ փողերով է Փաշինյանը հետը Մյունխեն տարել իր հավանոցի մի մասին՝ կնոջն ու երկու կրտսեր դուստրերին, մոդայիկ ու կենսաթրթիռ թեմա էր մոտ 5 տարի առաջ: Այդ ժամանակից ի վեր մեզ վարժեցրել են, որ դրանում ոչ մի արտառոց բան չկա, և ընդհանրապես Փաշինյանն ազատ է տնօրինելու բյուջեի փողերին ինչպես կամենա, այնպես որ պետք չէ ավելորդ ու երրորդական կարևորության հարցեր տալ։

  • ՄՈԼՈՐՎԵԼՈՎ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍՈՒՄ։ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆ Է ՀԱՎԱՍՏԻ, ԹԵ՞ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ

    2024-02-21 16:06
    160

    Հունվար ամսվա վերջին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը շտապեց ասուլիսի ձևաչափով «ավետել» այն մասին, թե Հայաստանը կոռուպցիայի ընկալման ինդեքսի համատեքստում բարելավել է իր դիրքը։

  • Վահագն ՄԵԼԻՔՅԱՆ․ ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ԼՂ ՀԱՐՑՈՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԱԾ ՄԱՐԴԻԿ ՊԱՏՄԵՆ ՈՂՋ ԵՂԵԼՈՒԹՅՈՒՆԸ

    2024-02-21 10:28
    200

    30 տարի բանակցային սեղանների շուրջ արցախյան հիմնահարցով ինչ քննարկվել է, որևէ աղերս չունի ՀՀ վարչապետի` Մյունխենում հնչեցրած հայտարարությունների հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ԱԳ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԿՈՐՍՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԿԱՐՈՂ ԵՍ, ՄՈՌԱՑՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԸ՝ ԵՐԲԵՔ

    2024-02-20 19:58
    207

    ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ուղերձը կալանավայրից՝ Արցախյան շարժման 36-ամյակի կապակցությամբ․

  • ԴԱՐՊԱՍԸ ԲԱՑՎՈՒՄ Է ԴԵՊԻ ՆԵՐՍ

    2024-02-20 18:46
    216

    2023 թվականի արդյունքներով Թուրքիան ամենից շատ՝ միանգամից վեց անգամ ավելացրել է արտահանումը Հայաստան, հաղորդում է РИА Новости-ն, հղում անելով ՄԱԿ-ի Comtrade կայքի տվյալներին։ Մատակարարումների աճի գծով Հայաստանից բացի նշվում են Լաոսը, Սան Մարինոն և Պալաուն։ Մերձավոր Արևելքի իր հարևաններից միայն հինգ երկրներում է Թուրքիան մեծացրել իր ապրանքների արտահանումը. առավելագույն ծավալները գրանցվում են Սաուդյան Արաբիայում՝ 2,5 անգամ, հաղորդում է Aysor.am-ը։