Последние новости

Քաղաքականություն

ՀՀ-Ն 2-Ի ՓՈԽԱՐԵՆ ԿԱՐՈՂ Է 3 ՓԱԿ ՍԱՀՄԱՆ ՈՒՆԵՆԱԼ

2025-07-18 11:11
475

Միացյալ Նահանգներն ուղիղ ներգրավված է «Զանգեզուրի միջանցքի» բացման գործընթացում։ Sputnik Արմենիային հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը՝ անդրադառնալով Հայաստանի ճանապարհների արտապատվիրակմանը։ Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը տեսականորեն հնարավոր էր համարել Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան ճանապարհը ամերիկյան կառավարմանը հանձնելը։