Արա ՂԱԶԱՐՅԱՆ․ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՈՒՐ ՊԱՀԱՆՋ ԱՆՊԱՅՄԱՆ ԻՄԱՆԱԼՈՒ՝ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԽԱԽՏԵ՞Լ Է, ԹԵ՝ ՈՉ
«Անձնական կյանք բոլորն ունեն»,-մեր այն փաստմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ «Կաթողիկոսն անձնական կյանք չունի», այսպես արձագանքեց միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Արա Ղազարյանը։
Մեր հարցին՝ կա՞ մի միջազգային նորմ, որով թույլատրվում է միջամտություն Կաթողիկոսի անձնական կյանքին, Արա Ղազարյանը պատասխանեց․ «Դրա մոդելը տրված է ԶԼՄ-ների մասին օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ լրագրողների համար անձնական տվյալ օգտագործելը․ եթե հանրային շահը գերակա է, առանց համաձայնության կարող են անձնական տվյալ օգտագործել։ Այդ մոդելն է ընդհանուր առմամբ անձնական կյանքի միջամտության, ուղղակի պիտի հանրային պահանջ լինի։ Արդեն Դուք որոշեք՝ իսկապես հանրային պահանջ կա՞ որոշելու համար Կաթողիկոսն ամուսնացած է, ամուսնացած չէ, երեխա ունի, չունի։ Մինչև հիմա հանրության մեջ ինչ-որ քննարկումներ չեն եղել այդ հարցով։ Եթե Փաշինյանն այդ հարցը չբարձրացներ, հասարակությունն այդ հարցը երբեք չի բարձրացրել, մանավանդ, որ հասարակության մի ստվար հատված հավատացյալներ են, որոնք դա վիրավորական են համարում, իրենց կրոնական համոզմունքն է վիրավորում։
Այստեղ հարցը լուծվում է նրանով՝ իսկապես կա՞ հանրային շահ, թե՝ ոչ։ Նիկոլ Փաշինյանը հանրային կառավարման մեջ է ու վարչապետ է։ Նրա վերաբերյալ քննադատության շրջանակները լայն են, ինչ վերաբերում է Կաթողիկոսին, ինքս չեմ տեսնում հանրային սուր պահանջ անպայման իմանալու՝ նա եկեղեցական կանոններ խախտե՞լ է, թե՝ ոչ։ Եթե այդպիսի պահանջ լիներ, քննարկում կլիներ և քննարկումն ինքնաբուխ կլիներ, այլ ոչ թե քաղաքական իշխանության կողմից հրահրվող։ Հարցը լուծվում է նրանով՝ հանրային արժեք, անհրաժեշտություն կա՞, թե՝ ոչ։ Եթե մինչև հիմա ոչ ոք այդ հարցը չի բարձրացրել, ուրեմն մարդիկ չեն զգում դրա պահանջը։ Դրանով է լուծվում հարցը։ Քննարկումը վերաբերում է ոչ թե նրան, որ Կաթողիկոսը կոռուպցիայի մեջ է, որը հանրային մտահոգության առարկա է, այլ անձնական կյանքը։ Այստեղ պաշտպանվածությունն ավելի մեծ է․ բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք»։
Մեր հարցին՝ բոլոր միջազգային կոնվենցիաները, որոնք պաշտպանում են մարդու անձնական կյանքը հարգելու իրավունքը տարածվո՞ւմ են կաթողիկոսի վրա, Արա Ղազարյանը պատասխանեց․ «Իհարկե, կարևոր չէ, որ նա Կաթողիկոս է, նա մարդ է, անձնավորություն է, ուրեմն նշանակում է՝ ինքը պաշտպանության տակ է։ Նույնը, եթե մենք փողոցով քայլում ենք, ասում են՝ դու ուրեմն անձնական կյանք չունես։ Սխալ է, այնտեղ ավելի շատ պետք է պաշտպանված լինի մարդ։ Այսինքն՝ բոլորն անխիտ ունեն անձնական կյանքի հարգման իրավունք, նաև Փաշինյանը, Կաթողիկոսը։ Ուղղակի Փաշինյանի շրջանակը շատ ավելի նեղ է, քանի որ ինքը պետության ղեկավարն է, քաղաքական գործիչ է, վարչապետն է, նրա անձնական կյանքի վերաբերյալ մարդիկ ուզում են իմանալ, եթե կապ ունի դա իր հանրային գործառույթների հետ, բայց դա էլ պետք է ծանր ու թեթև անել հանրային անհրաժեշտության հետ։ Մինչև Փաշինյանի կողմից այդ հարցի բարձրացնելը չեմ լսել, որ որևէ մեկն այդ հարցը քննարկի, կամ հանրային քննարկման առարկա դառնա։ Մարդիկ չեն ուզում դա քննարկել, ուրեմն չկա հանրային շահ, ի վերջո հանրային իշխանությունը պետք է որոշի՝ ինչի մասին կարելի է խոսել, այլ ոչ թե միանձնյա ինչ-որ քաղաքական գործիչ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.