ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԳԱՄԲԻՏ
Չէր հասցրել մարել Հայաստանում UNICEF-ի ներկայացուցիչ Մարիան Քլարք-Հաթինգի հետ կապված սկանդալը, երբ բռնկվեց նորը: Հիշեցնենք. Քլարք-Հաթինգը Հայաստանի կառավարության կողմից հայտարարվել է պերսոնա նոն գրատա։ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել, որ տիկինը աշխատում է Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների համար:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ծայրաստիճան կոռեկտ արտահայտվեց, հայտարարելով, որ UNICEF-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարն աշխատել է «ոչ կառուցողական»: Ավելի ուշ ԶԼՄ-ներում հաղորդագրություններ հայտնվեցին, որ սա Քլարք-Հաթինգի աշխատանքի «ոչ կառուցողական» մեթոդների բնավ առաջին բացահայտումը չէ. նախկինում նման մեթոդների համար նա դադարեցրել է իր գործունեությունը UNICEF-ի մալայզիական գրասենյակում:
Եվ ահա հիմա էլ նոր սենսացիոն հայտարարություն, որով հանդես եկավ Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։ Հայտարարությունը վերաբերում է Արցախում HALO Trust բրիտանական հայտնի ընկերության գործունեությանը, որը բարեգործական հիմունքներով արդեն 20 տարի զբաղվում է Լեռնային Ղարաբաղի տարածքների ականազերծմամբ: Եվ ահա պարզվում է, Ավագյանի խոսքերով, որ ընկերությունը թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Ղարաբաղի ականապատ դաշտերի քարտեզները, ինչն էլ թույլ է տվել Ադրբեջանի ԶՈՒ-ին 44-օրյա պատերազմի ընթացքում հաջողությամբ հաղթահարել ԼՂՀ Պաշտպանության բանակի պաշտպանական ականադաշտերը։ Ինչպես հայտարարել է Ավագյանը, Արցախում վերջերս նման տեղեկատվություն են ստացել և փոխանցել դա Արցախի ԱԱԾ՝ մանրակրկիտ հետաքննություն անցկացնելու համար։
HALO Trust-ը հերքել է Լեռնային Ղարաբաղում թուրքական հատուկ ծառայությունների օգտին լրտեսության մեղադրանքները, ինչպես որ ավելի վաղ հերքել էր UNICEF-ը: Բայց առնվազն վերջին դեպքում ակնհայտ է, որ արևմտյան օգնություն մուրացող Հայաստանի երկչոտ կառավարությունը պետք է ծանրակշիռ հիմքեր ունենար Քլարք-Հաթինգի լիազորությունները դադարեցնելու պահանջի համար։
Ինչևէ, ցուցանշական է, որ մի դեպքում նշվում է, որ ենթադրյալ լրտեսը Ադրբեջանի օգտին աշխատել է Մեծ Բրիտանիայի միջոցով, մյուս դեպքում՝ որ թուրքական հատուկ ծառայությունների օգտին լրտեսությամբ զբաղվել է բրիտանական ընկերությունը: Դժվար թե կարելի է զուգադիպություն համարել, որ երկու սկանդալներն էլ բռնկվեցին հենց հիմա, երբ Հայաստանի ներքաղաքական գործընթացների հետ կապված՝ սևեռուն ուշադրություն է գամված նախագահ Արմեն Սարգսյանի անձին։
Ինչպես հայտնի է, նախագահն իրեն բնորոշ ոճով լվաց ձեռքերը ինչպես Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության, այնպես էլ Փաշինյանի թեկնածու Արտակ Դավթյանին այդ պաշտոնում նշանակելու հարցում։ Երկու դեպքում էլ նա ողջ պատասխանատվությունը բարդեց վարչապետի վրա՝ չստորագրելով նրա որոշումները, բայցև չվիճարկելով դրանք Սահմանադրական դատարանում։ Այդպիսով Արմեն Սարգսյանը Փաշինյանին հիմք տվեց հայտարարելու, թե Գասպարյանի պաշտոնանկությունն ուժի մեջ է մտել, իսկ Արտակ Դավթյանի նշանակման վերաբերյալ նմանօրինակ հայտարարությամբ Փաշինյանը, իրավաբանների գնահատմամբ, կարող է հանդես գալ մարտի 19-ին։
Դե, և Արմեն Սարգսյանի նախաձեռնությունը՝ հանդիպում անցկացնելու վարչապետի, խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների և Հայրենիքի փրկության շարժման մասնակցությամբ, ներքաղաքական ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ուղիները քննարկելու համար... Շատերը կարծում են, որ այդ հնարավոր հանդիպման ընթացքում քննարկվելու է արտահերթ ընտրությունների անցկացման ճանապարհային քարտեզը։
Եվ ահա այդ խորապատկերին՝ «լրտեսական սկանդալներ», բրիտանական գործակալների բացահայտմամբ։ Հաշվի առնելով նախագահի հանրահայտ կապերը բրիտանական քաղաքական և գործարար էլիտայի որոշակի շրջանակների հետ, համառ խոսակցություններն այն մասին, որ Արմեն Սարգսյանը առ այսօր ունի բրիտանական գործող անձնագիր, Երևանի և Ստեփանակերտի ներկայացուցիչների այդ մի քանի անսպասելի վճռական գործողությունները կարող են դիտվել նաև որպես ուղերձ նախագահին. որպեսզի հանկարծ չմոռանա, թե որտեղից է ինքը եկել Հայաստան և ինչու:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 09:35
Официально подтверждено: Никол Воваевич совершит визит в Турцию. В гости к Эрдогану, по приглашению последнего. Правда, на момент написания статьи еще не был уточнен статус визита: государственный, официальный или рабочий. Но разве это важно, какие формальности между своими?
-
2025-06-17 09:29
Ирано-израильский конфликт отбросил на задний план все другие информационные потоки. Некоторые были примечательны. В частности, заявления премьер-министра Армении Никола Пашиняна в ходе панельной дискуссии на тему «Используя момент для построения долгосрочного партнерства с соседями» на саммите GLOBSEC 2025 в Праге.
-
2025-06-16 09:08
Что показали военные действия между Израилем и Ираном? В первую очередь несомненное преимущество в технологиях одной страны над другой. Настолько существен сегодня этот фактор, что отходят в сторону такие компоненты, как территория страны, количество населения, патриотизм населения, храбрость командования… Все отходит на второй план.
-
2025-06-14 09:55
Начинал Дональд Трамп бодро. С энтузиазмом, пожалуй, не уступающим энтузиазму Пашиняна в 2018-ом. На этой волне Трампу даже удалось на некоторое время прекратить огонь в Газе и наладить определенный американо-российский диалог, но к конкретным позитивным результатам по деэскалации в конфликтных регионах это пока не привело. Более того, видим, что многие планы Трампа не только не реализованы, но в определенной степени привели к эскалации ситуации.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-02-22 22:05
Փաշինյանը հավաքագրվել է բրիտանական հետախուզության կողմի՞ց Այն մասին, որ Փաշինյանը 2006 թվականին հավաքագրվել է բրիտանական հետախուզության կողմից՝ թուրքական հատուկ ծառայությունների մասնակցությամբ, հաղորդեց ռուս ռազմական փորձագետ Սեմյոն Բաղդասարովը: