Ապրիլին լույս կտեսնի Հայոց ցեղասպանության մասին թուրք պրոֆեսորի գիրքը
Ապրիլին լույս է տեսնելու ԱՄՆ Քլարք համալսարանի թուրք դասախոս Ումիթ Քուրթի՝ Հայոց ցեղասպանության մասին գիրքը։ Ermeniheber.am կայքի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է թուրք հայտնի պատմաբան, դասախոս, պրոֆեսոր Թաներ Աքչամը Facebook-ի իր էջում։
Նրա խոսքով՝ «Այնթափի հայերը. Ցեղասպանության էկոնոմիկան Օսմանյան մի վիլայեթում» վերնագրով գրքի հրապարակմամբ զբաղվել է Harvard University Press հրատարակչությունը։
Գիրքը հիմնված է Ումիթ Քուրթի դոկտորական աշխատանքի վրա։
Ի դեպ, Քուրթն առաջին անգամ չէ, որ ծավալուն աշխատությամբ անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը։ Նա «Օրենքների ոգին. Հայոց ցեղասպանության հետքերը փնտրելով «Լքյալ գույքերի» մասին օրենքներում» գրքի համահեղինակն է։ Մյուս համահեղինակը հենց Թաներ Աքչամն է, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.