Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը հայտարարություն է տարածել
Դպրոցի մանկավարժական կոլեկտիվը պահանջում է ԿԳՄՍ նախարարությունից վերջ տալ իր կողմից նշանակված տնօրենի անօրինակություններին, ազատել նրան աշխատանքից և նշանակել դպրոցի տնօրենի նոր ընտրություններ: Այս մասին հայտարարություն է տարածել Աբովյանի Խ․ Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը, տեղեկացնում է News.am-ը:
«ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանցավոր անգործության պայմաններում դպրոցում իշխում է ամենաթողություն, ինչի դեմ 40 օր պայքարող մանկավարժական կոլեկտիվի ձայնը տարածվել է ամբողջ աշխարհում, բայց արձագանք չի գտնում լիազոր մարմնի կողմից: Չանհանգստանալով, որ ծայրահեղ քայլի` գործադուլի դիմած մանկավաժներին արհամարելը կաթվածահար է արել դասապրոցեսը, վերադաս մարմինները ուղղորդել են իրենց դրածո Ք. Առաքելյանին դիմել դատարան` անօրինական ճանաչելու մանկավարժների գործադուլ անելու սահմանադրական իրավունքը: Ինչից հետո ճնշումներով, բոլորին աշխատանքից ազատելու սպառնալիքով ստիպել լռել ու հաշտվել աղաղակող անարդարության հետ: Դատարանը կարճել է դատական գործը և գործադուլը ա ն օ ր ի ն ա կ ա ն չի ճանաչել (հակառակը պնդողները թող հրապարակեն դատարանի որոշումն ամբողջությամբ): Ինչից հետո սպառնալիքներից գործի անցնելով, դրածո տնօրենը աշխատանքից ազատել է նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին, ուսումնական աշխատանքի գծով տնօրենի տեղակալ Արմեն Ավագյանին, մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Մարիա Հանիսյանին, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Կարինե Գրիգորյանին, տնտեսվար Նունե Քամալյանին, դռնապահ Մարուսյա Հովհաննիսյանին: Ավելի վաղ, ըստ բանավոր հայտարարությունների, ազատվել էր պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը: Նման ապօրինի և անգրագետ քայլերը առաջիկայում կանխելու նպատակով, ազատված աշխատակիցները նույն օրը դիմել են դատարան: Մ. Բաբայանը դիմել է դատարան Ք. Առաքելյանի տնօրեն նշանակվելու նախարարի հրամանը անվավեր ճանաչելու պահանջով: Միևնույն ժամանակ բողոք է ներկայացվել Կոտայքի մարզի դատախազություն ոստիկանության` իրենց լիազորությունների շրջանակից դուրս գալու ,«ազատված» ուսուցիչներին բռնի ուժով դպրոցից դուրս հանելու վերաբերյալ:
Դպրոցի մանկավարժական կոլեկտիվը պահանջում է ԿԳՄՍ նախարարությունից վերջ տալ իր կողմից նշանակված տնօրենի անօրինակություններին, ազատել նրան աշխատանքից և նշանակել դպրոցի տնօրենի նոր ընտրություններ:
Մանկավարժների տարիների անդուլ աշխատանքի շնորհիվ ձեռք բերված հեղինակությանը ծանր հարված է հասցվել: Դպրոցը կանգնած է փլուզման առջև: Պահանջելով իրենց աշխատանքից ազատված ընկերների վերադարձը` մանկավարժական կոլեկտիվը շարունակում է գործադուլը:
Աբովյանի Խ․ Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի մանկավարժական կոլեկտիվ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.