Արգամ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ․ ՄԻ ՓՈՔՐ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՍԻՄՎՈԼԻԶՄ ՇՈՒՇԻՈՒՄ՝ ՓՈՂՈՑՆԵՐՆ ԱՆՎԱՆԱՓՈԽՎՈՒՄ ԵՆ
Ադրբեջանն արդեն սկսել է Շուշիի փողոցների անվանափոխումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատեր Արգամ Եղիազարյանը։
«Մի փոքր հակահայկական սիմվոլիզմ Շուշիում...
Ադրբեջանն արդեն սկսել է իրեն հանձնած Շուշիի փողոցների անվանափոխումը։ Օնլայն քարտեզներից առաջինը ադրբեջանի համար ծառայություն է մատուցել է Yandex Map–ը։
Քարտեզում փողոցների մեծագույն մասն անվանակոչվել է այն ադրբեջանցիների «պատվին», ովքեր ծնունդով քաղաքից են, կան ինչ–որ կապ են ունեցել քաղաքի հետ։
Մեր՝ Շուշիի տան փողոցը կրում է (էր) Հայաստանի հիմնադիր հայր Արամ Մանուկյանի անունը։ Իսկ գիտե՞ք, թե հիմա ում անունն է կրում այդ փողոցը։ Ոչ թե ադրբեջանի, այլ թուրքիայի հիմնադիր աթաթուրքի անունը։
Ի դեպ՝ Շուշիի այդ փողոցն Արամ Մանուկյանի պատվին անվանակոչելու առաջարկի հեղինակը հայրս է՝ Արթուր Եղիազարյանը, երբ երջանկահիշատակ Շահեն Մկրտչյանի գլխավորությամբ 1993 թ. ստեղծվել էր խումբ, որը զբաղվում էր Շուշիի այն փողոցների անվանափոխմամբ, որոնք օտար անուններ ունեին։
Հորս և իր ընկերոջ՝ Արտաշես Թորոսյանի գլխավորությամբ 1992 թ հոկտեմբերին ստեղծված Շուշիի վարժարանը նույնպես կրեց Արամ Մանուկյանի անունը»,- գրել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.