Սոցցանցի արձագանքը՝ արտահերթ ընտրությունների մասին հայտարարությանը
Հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը սոցցանցի շատ օգտատերերի մոտ հավատ չի ներշնչում։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանն, օրինակ, գրում է.
«Արտահերթ խորհրդարանական ընտրություններ հայտարարելու համար կոնկրետ ընթացակարգ կա օրենքով հաստատված։
Մինչ այդ ընթացակարգը չի իրագործվել, Նիկոլի հայտարարություններն ընդամենը կենացներ են, օդի տատանումներ։ Մի շտապեք ոգևորվել (ես որ ընդհանրապես ոգևորվելու հիմք չեմ տեսնում, եթե նիկոլենք են ընտրությունները «վարելու»)։
Հ.Գ. Ու հետո չասեք, թե վաաա՜յ, մենք նրան հավատացինք, իսկ նա խաբեց...
Հ.Հ.Գ. Եթե սխալվում եմ, թող իրավաբաններն ինձ ուղղեն, բայց առանց օրենքով նախատեսված համապատասխան ընթացակարգերի ընտրությունների օր հայտարարելը պաշտոնական դիրքի չարաշահում չի՞։ Սա օրինակա՞ն է»։
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է. «Առանց հրաժարականի արտահե՞րթ...
Եվ ուրեմն իշխանությունը արժեք է, պետությունը` զրո։
«Սիրում» եմ մեր քաղ ուժերի և գեներալների «սկզբունքային» տեսակը»։
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը հայտարարությունը վերլուծել է իրավական տեսանկյունից.
«Հունիսի 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ ...
Այս հայտարարությունից բխում է, որ՝
Նիկոլ Փաշինյանը երաշխիքներ է ստացել խորհրդարանական ուժերից առ այն, որ իր հրաժարականի պարագայում չեն ներկայացնի վարչապետի թեկնածու․
Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու այս տարվա ապրիլի վերջին տասնօրյակում՝ ապրիլի 20-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում»։
Ավելի ուշ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրել է.
«Մի մոռացեք, որ գործ ունենք աշխարհի ամենաստախոս, կեղծարար և խաբեբա մարդու հետ։
Քանի դեռ հրաժարական չի ներկայացրել, երկու անգամ ԱԺ-ը վարչապետ չի ընտրել, պայքարը պետք է շարունակել։
Դավաճանի վերջը մոտ է, քիչ է մնացել . . .»։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 09:40
Интервью с представителем интересов армянских пленных в ЕСПЧ, адвокатом Сирануш Саакян.
-
2025-06-07 09:35
Интервью с экспертом по военно-политическим вопросам, доктором политических наук Михаилом Александровым.
-
2025-06-07 09:09
Первый на Южном Кавказе железнодорожный контейнерный терминал "Тбилиси драй (сухой) порт" открыт в соседней Грузии, хотя он и уступает по техническим мощностям проекту в армянском Гюмри. Что стало с армянским проектом "сухой порт", мы поинтересовались у бизнесмена и бывшего советника министра экономики Армении Шарля Маласа и выяснили, что проект "заморожен". Как все начиналось
-
2025-06-07 08:05
Военнослужащий одной из воинских частей Нарек Арманович Маргарян погиб в результате удара молнии, сообщает пресс-служба Минобороны Армении.