Բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ այսօր՝ մարտի 19-ին, բողոքի ակցիա է ընթանում, որի նպատակը Ազգային ժողովից դուրս եկող իշխանական պատգամավորներին հանդիպելն ու նրանց հարցեր ուղղելն է, տեղեկացնում է News.am-ը։
«Այստեղ եմ, որպեսզի պատգամավորներից շատերին, որոնք կհամարձակվեն այս փողոցով քայլել, հարցնեմ՝ այս անօրինականությունները, որ տեղի են ունենում, նրանց դուրը գալի՞ս են։ Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեորեն պատժելի հանցանք են կատարում, հայհոյում են սոցիալական տիրույթում, հայհոյողն էլ շարքային մեկը չի, մի ամբողջ կուսակցության անդամ է։ Նոր տարվա օրը մեր ժողովրդի մեծ մասը Նոր տարի չէր անում, բոլորի համար սգի օր էր, իսկ իշխող ուժի ներկայացուցիչը տոնածառերի շուրջ լուսանկարներ էր հրապարակում։ Սա է իրենց բարոյականությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյան, որն ընտանիքի հետ բողոքի ակցիայի վայրում էր։
Նշենք, որ հենց Գեղամ Մանուկյանի կոչով են քաղաքացիները հավաքվել Ազգային ժողովի մոտ։ Նա նախօրեին ֆեյսբուքյան գրառմամբ քաղաքացիներին հորդորել էր ժամը 15։00-ին միանալ իրեն։
«Ուսապարկ պատգամավորների անունից փետրվարի 7-ին տարածված հայտարարությամբ իշխող ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն ասել էր, թե «հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ»:
Հողատու նրանց առաջնորդն իր աթոռը պահելու համար նորից շրջանառության մեջ է դրել իր դիկտատորական վարչակարգով ընտրություն կազմակերպելու հարցը: Թերևս գտել է հրաժարականի հանրային պահանջից ազատվելու նոր փրկօղակ, որին պարտադրված, լռելյայն համաձայնվում են պատգամավորները, որոնց աչքերի մեջ նայելով, եթե հարցնես, թե ի՞նչ փոխվեց մի քանի օրում ու անհրաժեշտություն առաջացավ ընտրությունների, վախից լեզուները կուլ կտան: Քանի որ գիտեն. իրենց տեր հողատուն, Արցախը թուրքին հանձնածը ունի հայության կողմից պարտադրված մեկ ճանապարհ՝ ժամ առաջ հեռանալ:
Մարտի 19-ին ժամը 15:00-ից ընտանիքիս հետ լինելու եմ Ազգային Ժողովի ծառայողական մուտքի մոտ (Դեմիրճյան փողոց), որ ետնամուտքով ներսուդուրս անող ԱԺ պատգամավորի մանդատ ունեցողներից հարցնեմ՝ ի՞նչ արժի նրանց ստուրացուցիչ ծառայությունը հուղատուին և որքա՞ն է 30 արծաթի հայկական փոխարժեքը: Կգա՞ք միանաք»,- գրել էր նա։
Նշենք, որ Դեմիրճյան փողոցի՝ Ազգային ժողովի շենքի մուտքը շարունակում է փակ մնալ ցուցարարների կողմից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-28 13:30
В Бишкеке 28 мая состоялось очередное заседание Совета министров обороны ОДКБ 2025 года. Кроме российского министра, в заседании участвовали главы оборонных ведомств Беларуси, Казахстана, Киргизии и Таджикистана. А также генеральный секретарь и начальник Объединенного штаба ОДКБ. Армянская сторона в очередной раз проигнорировала мероприятие.
-
2025-05-28 13:27
«28 мая – символ нашей священной клятвы хранить, ценить и укреплять государственность, ценой которой стала кровь армянского народа, любовь к Родине и заветная мечта о государстве», – написал бывший защитник прав человека Арман Татоян.
-
2025-05-28 13:24
Внерегиональные страны активизировались на Южном Кавказе с целью расширения своего влияния, заявил министр обороны России Андрей Белоусов.
-
2025-05-28 13:22
Депутат парламента Армении, секретарь фракции "Честь имею" Тигран Абрамян заявил, что для него 28 мая было, есть и останется днем, символизирующим борьбу, честь, самопожертвование армянина, его преданность собственным корням.