Ամերիկացիները ներողություն են խնդրել ՌԴ-ին ուղղված ԱՄՆ հայտարարությունների համար
Վաշինգտոնում ՌԴ դեսպանատունը նամակներ է ստացել ԱՄՆ քաղաքացիներից, հայտնել է դիվանագիտական առաքելության ղեկավար Անատոլի Անտոնովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կցանկանայի ԱՄՆ քաղաքացիներին խոր երախտագիտություն հայտնել, որոնք դեսպանատուն նամակներ են ուղարկել՝ աջակցելով Ռուսաստանի և ԱՄՆ բարեկամական հարաբերությունների զարգացմանը: Շատերն անհամաձայնություն են հայտնել և ներողություն խնդրել չկշռադատված հայտարարությունների համար, որոնք վերջին շրջանում Վաշինգտոնից հնչում են ՌԴ հասցեին»,- նշված է Անտոնովի հայտարարության մեջ, որը հրապարակվել է դեսպանատան Facebook-յան էջում:
Դեսպանը նշել է, թե զգացված է ամերիկացիների դիրքորոշմամբ, որոնք «հասկանում են, որ պետությունների միջև երկխոսությունը կառուցվում է փոխադարձ հարգանքի և իրավահավասարության հիմքի վրա»: «ԱՄՆ քաղաքացիների նման մոտեցումը վկայում է, որ ամերիկացի և ռուս ժողովուրդների միջև հարաբերությունների կարգավորման ներուժը պահպանվել է»,- հավելել է նա:
Դիվանագիտական առաքելության ղեկավարը հույս է հայտնել, որ ամերիկյան իշխանությունները ականջալուր կլինեն ընտրողներին և «կդադարեցնեն առանց այն էլ առճակատման ավելցուկով հարաբերությունների հետագա կործանումը»:
Բայդենն ավելի վաղ ABC News-ի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ Պուտինը «կվճարի» ամերիկյան ընտրություններին իբր միջամտության համար: Դրանից բացի, ԱՄՆ ղեկավարը դրական էր պատասխանել հարցին, թե արդյոք Ռուսաստանի նախագահին «մարդասպան» համարո՞ւմ է:
Պուտինն ի պատասխան Բայդենին առողջություն է մաղթել և հիշեցրել, որ մյուս մարդկանց գնահատելը հավասար է հայելուն նայելուն: Նա նաև ԱՄՆ նախագահին առաջարկել է ուրբաթ կամ երկուշաբթի զրուցել առցանց ռեժիմում: Բայդենն ուրբաթ խոստացել է «ինչ-որ պահի» խոսել ռուս գործընկերոջ հետ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.