Պեսկով․ Վրաստանում վտանգավոր է Ռուսաստանի քաղաքացիների համար
Ռուսաստանցիները պետք է հստակ հասկանան, որ Վրաստան ուղևորություններն իրենց համար անվտանգ չեն: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը միջադեպից հետո, որը մեկ օր առաջ տեղի էր ունեցել Թբիլիսիում հեռուստալրագրող Վլադիմիր Պոզների հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը, տեղեկացնում է News.am-ը:
«Վրաստանում վտանգավոր է Ռուսաստանի քաղաքացիների համար,- շեշտել է Կրեմլի ներկայացուցիչը: - Այնտեղ գնալը վտանգավոր է: Ռուսաստանցիները սա պետք է հստակ հասկանան»:
Պեսկովը նաև ընդգծել է, որ Կրեմլը խստորեն դատապարտում է Վրաստանի մայրաքաղաքում ծայրահեղական տրամադրված ազգայնականների ագրեսիվ գործողությունները ռուս քաղաքացիների նկատմամբ:
Ընդ որում՝ պաշտոնական Կրեմլը ողջունում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությունը, որը դատապարտել էր ազգայնականների գործողությունները. «Մենք տեսել ենք Վրաստանի վարչապետի այսօրվա հայտարարությունը, որը նույնպես դատապարտել է այդ գործողությունները, և մենք ողջունում ենք այդ հայտարարությունը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.