Մարուքյան․ Իրենք սա անում են, որ մի մարդ իրենց ֆրակցիայից դուրս չգա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեր նախընտրական շտաբը դեռ չի ձևավորվել, բայց այդ մասով դժվար թե նորություն ունենանք, որովհետև մեզ մոտ գործարկված համակարգ կա, որն էլ կգործի, ենթադրում եմ, որ Դավիթ Խաժակյանը կղեկավարի շտաբը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Ինչ վերաբերում է կուսակցության նախընտրկան ցուցակին, նա նկատեց, դեռ շատ վաղ է ցուցակ կազմելու համար. «Բավականին շատ թեկնածուների հետ հանդիպումներ ենք ունենում, բայց ցուցակ դեռ չունենք»:
Մարուքյանն անդրադարձավ նաև իշխող ուժի կողմից առաջարկվող փակ համամասնական ցուցակներով ընտրություններ կազմակերպելուն՝ նշելով. «Իշխանությունը տեսավ, որ շուշին հանձնելուց հետո խմբակցությունից5 մարդ դուրս եկավ: Դրանք մեծ մասամբ ռեյտինգային ընտրակարգով ընտրվածներն էին, որոնք ունեին շրջապատ և մարդկան աչքերի մեջ նայելու խնդիր ունեն: Իրենք հիմա բերում են մի ընտրակարգ, որով ժողովուրդն ընտրում է վարչապետ, նա էլ նշանակում է պատգամավորներ՝ իր ընկերներին, դասընկերներին, իր մոտ աշխատած լրագրողներին: Մինչդեռ սահմանադրական իրավունքի համատեքստում պետք է մենք ընտրեինք խորհրդարան, խորհրդարանն էլ՝ վարչապետ: Այսինքն՝ իրենք հակառակ ճանապարհով են անում: Սա անում են, որ օրինակ վաղը մյուս օր Ստեփանակերտն էլ հանձնեն, մի մարդ իրենց ֆրակցիայից դուրս չգա: Բոլորը լուռումունջ նայեն իրենց իմաստուն առաջնորդի դեմքին»:
Մարուքյանի խոսքով, իմքայլականների բոլոր ելույթները միտված էին նրան, որ այս խորհրդարանը լեգիտիմ չէ, քանի որ իրենք քննադատում էին ընտրակարգը, որով ընտրվել են նաև իրենք. «Իրենք ուզում են, որ որևէ մեկը որևէ տեղից չընտրվի, այլ ուղղակի կուսակցության ղեկավարի բարի կամքի շնորհիվ հայտնվեն ցուցակում»:
Մարուքյանը նաև հավելեց, որ այսօր կողմ քվեարկած իմքայլականների մի մասը ցուցակները կազմելուց հետո մնալու են օդում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.