Կոմանդոսի քաղաքական կտակը
Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի հիմնած «Քաղաքացիական խորհուրդ»-ն այսօր հրապարակեց վերջինիս քաղաքական կտակը։
Խորհրդի անդամ, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հիշեցրեց, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Արկադի Տեր-Թադևոսյանը հայտնել էր, որ երկրում ստեղծված այս ծանր վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է ստեղծել քաղաքացիական խորհուրդ, որի կազմում կընդգրկվեն հայ մտավորականներ, հասարակական և քաղաքական գործիչներ, որոնց վստահում է հանրությունը։
Նա նկատեց, որ քաղաքացիական խորհուրդը կայացել է, և մնում է կյանքի կոչել Կոմանդոսի պատգամը՝ Հայաստանում և սփյուռքում գործող բոլոր մարտունակ և մրցունակ հայերի ջանքերով կառուցել կենսունակ, կայուն և ամուր պետություն։
Թաթուլ Մանասերյանը նշեց, որ Կոմանդոսի քաղաքական կտակը հենց նոյեմբերի 10-ին արված նրա հայտարարությունն էր։
«Այսօր հայ ժողովրդի ճակատագիրը կախված է մեզանից, ինչպես երբեք: Մենք պետք է կարողանանք պահպանել մեր պետության և նրա կառավարման համակարգի կայունությունը: Մենք իրավունք չունենք տրվել հույզերին և թույլ տալ քայլեր, որոնք էլ ավելի կբարդացնեն ներկա իրավիճակը:
Ես հնարավորություն եմ տեսնում միավորելու մեր հասարակության բոլոր առողջ ուժերին՝ հայ մտավորականությանը, հասարակական-քաղաքական գործիչներին՝ այս իրավիճակից դուրս գալու ճիշտ լուծումներ գտնելու համար:
Դուք բոլորդ լավ գիտեք, ես հասարակ սպա եմ, որը ազնվորեն վճարել է իր պարտքը հայրենիքին ճակատում և հիմա էլ շարունակում եմ: Ես չեմ հետապնդում քաղաքական կամ անձնական որևէ նպատակ: Ես նաև կոչ եմ անում բոլոր մյուսներին, ովքեր այսօր խաղում են ցանկացած նշանակալից սոցիալական դեր, վեր լինել նեղ քաղաքական, կորպորատիվ կամ այլ շահերից:
Կարծում եմ, որ այս իրավիճակից ելքեր գտնելու համար անհրաժեշտ է ստեղծել Քաղաքացիական խորհուրդ, որում ընդգրկված կլինեն մտավորականության ներկայացուցիչներ, հասարակական քաղաքական գործիչներ, որոնց վստահում է մեր հասարակությունը: Ես կարող եմ ստանձնել այս հասարակական մարմնի գործունեության համակարգումը»,- ասել էր Արկադի Տեր-Թադևոսյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.