Հայաստանում ականապատված տարածքի մակերեսը գերազանցում է 17 միլիոն քառակուսի մետրը
ՀՀ չորս մարզերում (հիմնականում՝ Տավուշում, Գեղարքունիքում, Վայոց Ձորում, Սյունիքում) ականապատված տարածքի մակերեսը 17 միլիոն 636 հազար քառակուսի մետր է: Այս մասին ապրիլի 5-ին առցանց քննարկման ժամանակ ասաց «Մարդասիրական ականազերծման և փորձաքննության կենտրոն» ՊՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Կարինե Հախնազարյանը:
Նա պարզաբանեց, որ ականազերծումն ինքնին աշխատատար գործ է, և խոսքը նույնիսկ մեկ կամ երկու ամսվա մասին չէ: «Օրինակ՝ մեկ օրվա ընթացքում մեկ սակրավորը եղանակային բարենպաստ պայմանների դեպքում կարող է 15-20 քմ տարածք մաքրել: Սակայն մինչ այդ անհրաժեշտ է հետազոտական , քարտեզագրական և շատ այլ աշխատանքներ իրականացնել: Ղարաբաղյան պատերազմից հետո Կենտրոնի հնարավորությունները չեն ընդլայնվել, սակայն մենք ունենք բոլոր անհրաժեշտ սարքավորումները և միջոցներ լիարժեք ականազերծման համար»,- հավելեց նա:
Փորձագետը հիշեցրեց, որ ականի հայտնաբերման դեպքում ցանկացած ինքնուրույն միջոցառման ձեռնարկում արգելված է: «Այդ դեպքում անհրաժեշտ է կապվել Արտակարգ իրավիճակների նախարարության (911), Ոստիկանության (1-02) կամ Կենտրոնի(080009000) հետ»,- պարզաբանեց նա:
Հախնազարյանն ընդգծեց քաղաքացիների շրջանում իրազեկվածության բարձրացման կարևորությունը, և վերոնշյալ չորս ոլորտներում նման ծրագիր Մարդասիրական ականազերծման և ոչնչացման հիմնադրամը, Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ, իրականացնում է:
Նա հավելեց, որ Մարդասիրական ականազերծման և ոչնչասման հիմնադրամը Հայաստանում Ճապոնիայի դեսպանության հետ համատեղ 40 հազար մարդու իրազեկման մեկ այլ ծրագիր է իրականացնում, որի շրջանակներում նախատեսվում է շտապօգնության ավտոմեքենա ձեռք բերել, որպեսզի առաջին օգնության վերաբերյալ արդյունավետ դասընթացներ անցկացվեն: «Աշակերտների իրազեկման ուղղությամբ աշխատանքներ են տարվում նաև Երևանում: Բացի այդ, զոհերի տվյալների բազան պարբերաբար թարմացվում է, իսկ համապատասխան տեղեկատվությունը փոխանցվում է իրավասու մարմիններին»,- եզրափակեց «Մարդասիրական ականազերծման և փորձաքննության կենտրոն» ՊՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Կարինե Հախնազարյանը:
Հայկական Կարմիր խաչի մամուլի ծառայության ղեկավար Նունե Գրիգորյանը, իր հերթին, պարզաբանեց, որ ծրագիրը սկսվել է 2020-ի հունիսին և կավարտվի 2022-ի մայիսին, իսկ շահառուները, առաջին հերթին, ուսուցիչներն են, ովքեր գիտելիքները կփոխանցեն ուսանողներին: «Դրանից հետո մեծ աշխատանքներ են տարվելու բնակավայրերի բնակիչների հետ»,- ասաց նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 10:35
Непрекращающееся поступление новостей об антироссийских действиях Азербайджана (2025 год уже считают годом существенного охлаждения в российско-азербайджанских отношений) заставляет обратить более пристальное внимание на принятую в этом государстве идеологию шахидизма и её русофобские корни.
-
2025-06-14 10:29
Журналист-международник Аббас ДЖУМА прокомментировал ИАЦ VERELQ удар Израиля по Ирану и возможные действия Тегерана.
-
2025-06-14 09:47
Возможность распространения ирано-израильского кризиса на регион Южного Кавказа не исключена, однако Тегеран не допустит какого-либо изменения границ или геополитических трансформаций. Такое мнение в беседе со Sputnik Армения выразил иранский эксперт-международник по проблемам Южного Кавказа, преподаватель тегеранского университета ATU Эхсан Мовахедиан.
-
2025-06-14 09:45
88 граждан России, включая известных деятелей культуры, будут эвакуированы из Ирана в ночь на субботу через сухопутную границу с Азербайджаном. Об этом сообщили в оперативных службах.