ՀՀ կառավարությունը համաներում է հայտարարում զինծառայությունից խուսափողների համար
ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել է «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որն այսօր նախարար Բադասյանը ներկայացրեց կառավարության հերթական նիստում։
Օրինագծով առաջարկում է համաներում հայտարարել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից, ինչպես նաև վարժական հավաքներից խուսափած անձանց նկատմամբ։
Բադասյանի խոսքով` համաներում կստանան ավելի քան 5000 հետախուզման մեջ գտնվող ու 124 դատապարտված անձինք։
«Համաներումը չի կիրառվելու այն անձանց նկատմամբ, ովքեր համաներման ակտը ուժի մեջ մտնելու դրությամբ մեղադրվում կամ մեղադրվել են ՀՀ քրեական օրենսգրքի այլ հոդվածներով»,– ասաց Բադասյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 18:51
Количество вышедших на митинг в защиту Самвела Карапетяна – вопрос не главный. Для народа, который устал верить политикам и был сто раз обманут лжеоппозиционерами, людей вышло немало.
-
2025-07-07 18:46
Ходатайства о лишении иммунитета могут быть поданы и против других депутатов парламента Армении. Об этом заявила в законодательном органе генеральный прокурор Анна Вардапетян.
-
2025-07-07 18:44
В Минтрансе России еще одна смерть.
-
2025-07-07 18:42
Архиепископ Микаэл Аджапахян через свою команду адвокатов ответил на утренний пост Пашиняна.