ՀՈԳԼԱՆԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է Tert.am-ի` ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարության վերաբերյալ հարցին:
Հարցը հնչել է հետեվյալ կերպ.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռ. Հոգլանդը հայտարարել է, որ, իբր, ռուս համանախագահ Ի. Պոպովն իրեն ասել է, որ նույնիսկ եթե հայկական և ադրբեջանական կողմերը համաձայնեն Ս. Լավրովի ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ գաղափարների հետ, ռուսական կողմը չի համաձայնի դրանց իրականացմանը: Որքանո՞վ է այս հայտարարությունը համապատասխանում իրականությանը»:
«Բացարձակապես չի համապատասխանում: Ռուսաստանը միշտ պատրաստ է եղել կարգավորման այն տարբերակին, որին հավանություն կտան հակամարտության կողմերը: Այս մասին բազմիցս խոսել է Ռուսաստանի Դաշնության նախագահը: Այս դիրքորոշումը որոշիչ է Ռուսաստանի համանախագահության աշխատանքում:
Թե ինչով է առաջնորդվել Ռ. Հոգլանդը, որը նման հայտարարություն է արել, չեմ պատրաստվում գուշակել:
Ցանկանում եմ ընդգծել, որ կարգավորման առաջարկների փաթեթը, բացի Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հռչակագրից, ներառում էր նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համատեղ հայտարարությունը դրան աջակցելու մասին: Այս երկու փաստաթղթերը, գումարած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որը հաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկությունների փաթեթը, կազմում էին այն ժամանակվա ռուսական առաջարկների էությունը, որոնց մասին մանրամասն տեղեկացված էին մյուս համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան և որին նրանք լիովին աջակցում էին»,-պատասխանել է Զախարովան:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.