Մոսկվայում բացվել է Կարո Հալաբյանին նվիրված հուշարձանը
Մոսկվայում այսօր՝ ապրիլի 27-ին բացվել է ԽՍՀՄ Ճարտարապետների միության հիմնադիր, ԽՍՀՄ Ճարտարապետության ակադեմիայի փոխնախագահ, Մոսկվա քաղաքի գլխավոր ճարտարապետ Կարո Հալաբյանին նվիրված հուշարձանը:
Այն նվեր է ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից: Հուշարձանը տեղադրվել է Մոսկվայի կառավարության աջակցությամբ:
Ելույթ ունենալով միջոցառաման ժամանակ՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը նշել է, որ հուշարձանի բացումը տեղի է ունենում Կարո Հալաբյանի ծննդյան 125-ամյակի նախաշեմին, որը կնշվի հաջորդ տարի: «Կարո Հալաբյանի բրոնզե հուշարձանը ոչ միայն նվիրված է ճարտարապետի ժառանգությանը, այլ նաև արտացոլում է մեր ժողովուրդների սերտ կապը»,-ասել է Տողանյանը՝ շնորհակալություն հայտնելով Մոսկվայի իշխանությանը բազմակողմ աջակցության համար:
Նա հիշեցրել է, որ Հալաբյանի ժառանգությունը կարելի է տեսնել ոչ միայն Մոսկվայում և ՌԴ այլ քաղաքներում, այլ նաև Հայաստանում՝ Երևանում, որտեղ նաև նրա պատվին փողոց է անվանվել:
Հուշարձանի բացմանը ելույթ են ունեցել նաև Մոսկվայի կառավարության նախարարը, արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերեմինը, Սոկոլ շրջանի ղեկավար Ալեքսեյ Բորիսենկոն, ճարտարապետի ծոռ Գեորգի Մելքոնյանը:
Հուշարձանի հեղինակը հայտնի քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանն է, ճարտարապետներն են Աշոտ Թադևոսյանը, Անդրեյ Ֆրանգուլյանը և Կարինա Դանիելյանը: Կոմպոզիցիան կազմված է 3 մետր բարձրությամբ Հալաբյանի բրոնզե ֆիգուրից, որը ձեռքում պահում է գծագրերը, որոնց վրա պատկերված է Ռուսական բանակի թատրոնի նախագիծը: Հուշարձանը պատրաստված է կարմիր գրանիտից, որը գույնով հիշեցնում է հայկական տուֆը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-21 04:59
Отношения с Арменией имеют для Ирана стратегическое и даже жизненно важное значение. Об этом в беседе со Sputnik Армения заявил иранист, заведующий кафедрой иранистики факультета востоковедения ЕГУ Вардан ВОСКАНЯН, комментируя визит в Иран и встречи секретаря Совета безопасности Армении Армена Григоряна в Тегеране.
-
2025-05-20 19:38
Госсекретарь США Марко Рубио во время выступления в Сенате предупредил, что правительство Сирии во главе с президентом Ахмед аш-Шараа сталкивается с серьезными проблемами, сообщает Al Arabiya.
-
2025-05-20 19:36
Армянская сторона попросила Евросоюз не только воздействовать на Баку, но и помощи через Европейский фонд мира, следует из выступления главы МИД Армении Арарата Мирзояна в ходе регионального семинара послов стран ЕС в Восточной Европе и Центральной Азии.
-
2025-05-20 19:34
Глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян накануне сообщила о вспышке бруцеллёза в селе Чкаловка Гегаркуникской области.