ԱՆ-ն հերքում է պատվաստումները պարտադրելու լուրերը
Լուրն այն մասին, թե Հայաստանում բժիշկներին ստիպում են պատվաստվել կորոնավիրուսի դեմ և պարտադիր «AstraZeneca»–ով, ՀՀ առողջապահության նախարարությունում անհիմն են որակում։
«Հրապարակ» թերթն այսօր գրել է, որ բուժաշխատողներից ահազանգեր են ստանում, թե պոլիկլինիկաների, հիվանդանոցների տնօրինությունն աշխատակիցներին պարտադրում է կորոնավիրուսի դեմ պատվաստվել, և հատկապես շեշտում են, որ պետք է պատվաստվել «AstraZeneca» պատվաստանյութով։ Նշվում է նաև, որ դա առողջապահության նախարարության հրահանգն է, եթե ոչ, ապա կզրկվեն աշխատանքից։
«Ո՛չ աղբյուր կա, ո՛չ բողոք կա, օդից վերցրած տեղեկատվություն է»,– Sputnik Արմենիային ասաց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը` մեկնաբանելով տվյալ տեղեկությունը։
Նա նաև հավաստիացրեց, որ նախարարությունը պատվաստումների պարտադրանքի խնդիր իր առջև չի դրել, որովհետև դրանք այսօր Հայաստանում շատ ակտիվ ընթանում են։
«Քաղաքացիների ինքնագիտակցության շնորհիվ, մարդիկ հասկացել են, որ COVID-ի դեմ կարելի է պայքարել միայն այս ճանապարհով։ Հիմա բավական ակտիվացել է գործընթացը։ Մենք էլ պատվաստումներն ենք բերել ավելի մոտ քաղաքացիներին։ Հիմա պարտադիր չէ, որ քաղաքացին գնա այն պոլիկլինիկան, որտեղ կցագրված է։ Կարող է գրանցվել ցանկացած այլ պոլիկլինիկայում ու պատվաստվել։ Պոլիկլինիկաները ամեն օր են աշխատում, շաբաթ–կիրակի 10։00-16։00 հերթափոխով աշխատում են»,– ասաց Խաչատրյանը։
Նա նաև նշեց, որ Հայաստանում այսօր պատվաստումներն իրականացվում են երկու պատվաստանյութերով. «Սպուտնիկ V»–ով պատվաստվում են 18-54 տարեկան քրոնիկ հիվանդություններ ունեցողները, իսկ «AstraZeneca»` 18 տարեկանից սկսած բոլոր քաղաքացիներին` կամավորության սկզբունքով։
Երրորդ պատվաստանյութը` չինական արտադրության «ԿորոնաՎակ»–ը, ներկա պահին մաքսազերծման փուլում է։ Այն, Հռիփսիմե Խաչատրյանի խոսքով, ամենայն հավանականությամբ, կկիրառվի նույն « AstraZeneca»–ի տարբերակով` համատարած և կամավորության սկզբունքով։
«Հայաստանում պատվաստումները միշտ արվել են կամավորության սկզբունքով, ոչ ոք չի կարող պարտադրել»,– ասաց Խաչատրյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-03 16:00
В рамках программы встреч и лекций армянского университета с военно-политическим руководством первой победоносной Арцахской войны, вчера вечером состоялась встреча слушателей и преподавателей университета с председателем Комитета сил самообороны Нагорного Карабаха (1989–1993 гг.), а затем — Комитета сил обороны НКР, третьим президентом Армении и героем Арцаха — Сержем Саргсяном.
-
2025-05-03 15:58
Депутаты Арцаха готовятся к президентским выборам: срок полномочий Самвела Шахраманяна истекает через 20 дней.
-
2025-05-03 15:54
Армения станет одной из стран, объединяющих молодежь в рамках международного проекта "80 огней Победы", приуроченного к 80-летию Победы в Великой Отечественной войне. Инициаторами выступают Российско-Армянский союз молодежи и Евразийская молодежная ассамблея.
-
2025-05-03 15:53
Европейский союз пока не получал заявку от Армении на вступление в ЕС. В случае соответствующего обращения Еревана, в Брюсселе готовы обсудить европейские устремления закавказской республики. Об этом 28 апреля заявила комиссар ЕС по вопросам расширения Марта Кос.