Ալիև․ Ո՞վ է այդ Կանադան. Ֆրանսիա, հանգիստ թող մեզ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արել է բավականին կասկածելի հայտարարություններ Կանադայի և Ֆրանսիայի հասցեին:
«Երբեմն երկրները, որոնք գտնվում են աշխարհի մյուս ծայրում, անում են հայտարարություններ, որոնք կապված են հակամարտության կամ Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացների հետ: Դա անթույլատրելի է: Որպես օրինակ՝ կարող եմ բերել Կանադային: Վերջերս ինձ հայտնել են, որ Կանադայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել Ադրբեջանի կապակցությամբ, մեր ներքին գործերի վերաբերյալ: Ի՞նչ իրավունքով: Ո՞վ է նրան այդ իրավունքը շնորհել: Հնարավո՞ր է՝ դա գերտերություն է, իսկ մենք չգիտեինք: Կարո՞ղ է դա երկրորդ Լյուքսեմբուրգն է, հայտնվել է երկրորդ գերտերություն, իսկ մենք տեղյակ չեինք: Թող զբաղվեն իրենց գործերով»,-հայտարարել է Ալիևը Արդբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
«Ես հերքում եմ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունները: Մենք բազմիցս մեր պահանջներն ենք հայտնել ֆրանսիական կողմից, որպեսզի հանգիստ թողնեն մեզ: Գնացեք և զբաղվեք ձեր գործերով: Ֆրանսիայի Սենատի ներկայացուցիչը ժամանում է Երևան, հայտարարում, որ Ֆրանսիայի Սենատը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը: Երբ մենք դիմում ենք Ֆրանսիայի կառավարարական մարմիններին այդ հարցով, մեր բողոքն ենք հայտնում, մեզ ասում են՝ ուշադրություն չդարձնել, դա օրենսդիր մարմին է, այն չի արտացոլում իշխանության դիրքորոշումը: Լավ, իսկ արտաքին գործերի նախարարությունը նույնպես չի արտացոլո՞ւմ կառավարության դիրքորոշումը: Այդ ի՞նչ հայտարարություններ են: Թող զբաղվեն իրենց գործերով»,-շարունակել է վրդովվել Ադրբեջանի նախագահը:
Ալիևի առանձնահատուկ վրդովմունքին է արժանացել միջազգային հանրության արձագանքն այսպես կոչված «ռազմական ավարների պուրակի» վերաբերյալ: «Ֆրանսիայի թանգարաններում ցուցադրվում է Ալժիրի ազգային շարժման սպանված առաջնորդների կրիան: Նայեք ձեզ հայելու մեջ, քանի անգամ ես պետք է ասեմ այդ մասին: Պետք է ասեմ լրագրողներին, օտարերկրյա լրագրողներին, արտասահմանյան քաղաքական գործիչներին: Ես պետք է ասեմ լռելու փոխարեն: Սակայն նրանք նույնպես թող զբաղվեն իրենց գործերով: Նրանք նույնպես խրվել են խնդիրների մեջ: Նրանք ունեն հազարավոր խնդիրներ»,-հայտարարել է Ալիևը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-03 16:00
В рамках программы встреч и лекций армянского университета с военно-политическим руководством первой победоносной Арцахской войны, вчера вечером состоялась встреча слушателей и преподавателей университета с председателем Комитета сил самообороны Нагорного Карабаха (1989–1993 гг.), а затем — Комитета сил обороны НКР, третьим президентом Армении и героем Арцаха — Сержем Саргсяном.
-
2025-05-03 15:58
Депутаты Арцаха готовятся к президентским выборам: срок полномочий Самвела Шахраманяна истекает через 20 дней.
-
2025-05-03 15:54
Армения станет одной из стран, объединяющих молодежь в рамках международного проекта "80 огней Победы", приуроченного к 80-летию Победы в Великой Отечественной войне. Инициаторами выступают Российско-Армянский союз молодежи и Евразийская молодежная ассамблея.
-
2025-05-03 15:53
Европейский союз пока не получал заявку от Армении на вступление в ЕС. В случае соответствующего обращения Еревана, в Брюсселе готовы обсудить европейские устремления закавказской республики. Об этом 28 апреля заявила комиссар ЕС по вопросам расширения Марта Кос.