«Իրավունք». ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ՄԵՐԺՈՒՄ ԵՆ ԱՆԳՀԱՄ ՀԱՐԱԶԱՏ ԱՄՆ-ՈՒՄ
«Իրավունք» թերթը գրում է. «Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար, Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը կրկին, այսպես ասած, հերանց էր գնացել: Այո, նա էլի գործուղվել էր ԱՄՆ` ապրիլի 25-ից մինչև մայիսի 10-ը ներառյալ: Սինանյանը եղել է Վաշինգտոնում, Նյու Յորքում, Բոստոնում, Լոս Անջելեսում: Նախատեսված էր, որ նա համայնքային ու անհատական հանդիպումներ է ունենալու, քննարկելու է հետպատերազմյան ընթացքում Հայաստան-Սփյուռք համագործակցության նոր հեռանկարները, ներկայացնելու է իրենց ծրագրերը:
Սակայն, «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, անգամ հարազատ ԱՄՆ-ում Սինանյանի օրերը հարթ չեն անցել: Մեր աղբյուրների փոխանցմամբ` սփյուռքյան տարբեր կառույցների ներկայացուցիչներ մերժել են հանդիպել նրա հետ: Իսկ պատճառաբանությունը եղել է այն, թե ՙՍփյուռքի կողմից հանգանակված և Համահայկական հիմնադրամին փոխանցված գումարները «լափած» իշխանության ներկայացուցիչը բարոյական իրավունք չունի հարաբերվելու Սփյուռքի ներկայացուցիչների հետ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-29 14:01
Правительство Армении планирует провести оценку государственной недвижимости и установить для нее арендную плату. Соответствующие изменения в закон "О государственных некоммерческих организациях" были одобрены на заседании кабмина в четверг.
-
2025-05-29 13:55
Суд оправдал бывшего главу Государственной контроль службы Армении Давида Санасаряна.
-
2025-05-29 13:50
Сегодня, 29 мая, в НС состоится созванное «Гражданским договором» закрытое заседание, в котором примет участие министр обороны РА Сурен Папикян.
-
2025-05-29 13:45
Кадровым офицерам в Армении изменят систему выдачи квартир. Соответствующее решение было принято на заседании правительства в четверг.