Последние новости

ՈՐՔԱ՜Ն ՀԻՄԱՐ Է ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՈՐԸ ԹՈՒՅԼ Է ՏՎԵԼ ԴԱ

Դրանց Փաշինյանը մտածեց-մտածեց, շա՜տ երկար մտածեց և վերջապես միտք հղացավ։ «Ադրբեջանը, - հայտարարեց Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստում, չգիտես ինչու՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի,- ներթափանցելով մեր տարածք, լուծել է, ամենայն հավանականությամբ, ոչ թե տեղական խնդիրներ, այլ ձգտել ռազմական բախում սադրել»:

Այսպես խոսեց Փաշինյանը՝ կուչ գալով վարչապետի աթոռին, չգիտես ինչու՝ Հայաստանի կառավարության ղեկավարի աթոռին։ Խեղճ թշվառ։ Իսկ է՛լ ավելի թշվառ ենք մենք՝ ձեզ հետ միասին։ «Որքա՜ն խղճուկ է ծաղրածուն՝ բազմած գահին արքայի, որքա՜ն հիմար է ժողովուրդը, որը թույլ է տվել դա»: Ռոբերտ Բըրնսը սա գրել է դարեր առաջ։ Մեր ամենքիս՝ մերօրյա հայերիս մասին է գրել։

Այսպես ուրեմն, բացատրում ենք Փաշինյանին, այն անձնավորությանը, որն առ այսօր չգիտես ինչու նստած է ՀՀ վարչապետի աթոռին։ Ոչ մի բան էլ Ալիևը սադրել չէր ուզում։ Ոչ մի ռազմական բախում, ոչ մի պատերազմ։ Նրա ինչի՞ն է պետք պատերազմը։ Առանց այդ էլ հաղթողի պսակով է շրջում։ Շուշիում փառատոններ անցկացնում։ Լուսանկարվում մնացյալ ողջ կյանքի համար

Պարզապես Ալիևը քեզ արդեն դուրս է գրել, հասկացել է, որ շուտով ստիպված է լինելու գործ ունենալ այլ մարդկանց հետ։ Իսկ եթե դու դուրս գրած, վերջացած մարդ ես, ապա ինչո՞ւ հնարավորինս շատ բան չպոկի: Ո՞վ ասաց, թե ընկածին չեն հարվածում: Մեկ էլ տեսար՝ ստացվեց։ Եթե ստացվի՝ լա՛վ։ Նույնիսկ մեկ-երկու ավելորդ կիլոմետրն Ադրբեջանին չի խանգարի։ Եթե չստացվի, հոգ չէ: Հին բարի սկզբունքով. եթե անգամ չբռնենք, գոնե կտաքանանք…

Դե, և ի՞նչ ձեռնարկեց մեր իմաստուն Փաշինյանը՝ հանգելով այն եզրակացության, թե Ադրբեջանը ցանկանում է ռազմական բախում սադրել։ Գուցե նա որոշել է ադրբեջանցի զինվորականներին փռել ասֆալտին կամ ծեփել պատերի՞ն։ Կամ կտրել նրանց թաթիկնե՞րը։ Թե՞ սպառնացել է նրանց Հայաստանի հպարտ քաղաքացու վրեժով։ Ո՛չ, Փաշինյանի բոլոր այդ ռազմատենչ կոչերը նախատեսված են բացառապես քաղաքական ընդդիմախոսների համար։ Այդ նրանց դեմ կարելի է ուղարկել սեփական ոստիկանապետին՝ ընդդիմախոսներին ասֆալտին փռելու, տեսագրելու և համացանցում ի ցույց դնելու պահանջով։ Իսկ ինչ վերաբերում է արտաքին թշնամիներին, ապա Փաշինյանի դուխը հերիքեց լոկ ՀԱՊԿ-ին դիմելու համար. իբր՝ Հայաստանին վտանգ է սպառնում, ուստի պետք է խորհրդակցել։

Իսկ ի՞նչ կա այստեղ խորհրդակցելու։ Եթե գիտես, որ թշնամին ներթափանցել է քո երկրի տարածք, և դաշնակիցներդ համամիտ են քեզ հետ, ապա թշնամուն պետք է կա՛մ դուրս շպրտել, կա՛մ գերեվարել։ Դա է քեզանից պահանջում ժողովուրդը։

Թեպետ, ոչ, մենք այստեղ, իհարկե, մի լավ չափազանցեցինք։ Փաշինյանից վաղուց արդեն ոչ ոք ոչինչ չի պահանջում։ Դե, բացի իր այն համաքաղաքացուց, որը էշով եկել էր Երևան, որպեսզի վարչապետին թարս նստեցնի վրան ու հետ տանի տուն։ Նրանից բացի՝ Փաշինյանից այլևս ոչ ոք ոչինչ չի պահանջում, որովհետև բոլորն էլ հասկանում են. Հայաստանի գլխին կախված գլխավոր սպառնալիքը բնավ Թուրքիան չէ և ոչ էլ Ադրբեջանը։

Նրանցից ի՞նչ պահանջես։ Արտաքին թշնամին մնում է արտաքին թշնամի, այստեղ ամեն ինչ պարզ է։ Շատ ավելի վտանգավոր է ներքին թշնամին։ Մանավանդ երբ նա նստած է վարչապետի աթոռին։

Եթե ՀԱՊԿ-ում մեր դաշնակիցներն են, ապա կօգնեին վերացնել այդ սպառնալիքը։ Ավաղ, սա մենք պարզապես երազում ենք։ ՀԱՊԿ-ի Կանոնադրության մեջ չկա այդպիսի կետ. փրկել դաշնակից ժողովրդին անպետք առաջնորդներից, ՀԱՊԿչի զբաղվում ներքին սպառնալիքներով։ Այնպես որ պետք չէ պատրանքներ տածել։ Մինչ վարչապետը կմտածի ու կխորհրդակցի, Ադրբեջանը օժանդակ ուժեր կբերի։

Փաշինյան, միգուցե նստես արդեն էշին, հը՞…

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ГЛАВНАЯ УГРОЗА СИДИТ В ПРАВИТЕЛЬСТВЕ
    2025-06-27 15:40

    Архиепископ Микаел: «Я не угроза для страны, главная угроза сидит в правительстве». Никол спустил заказ, силовики отрабатывают. Говоря о прямом заказе от Никола имеем в виду вовсе не вброшенную в сеть запись с, якобы, его голосом. Речь о другом: о заказе, который Пашинян, не особо церемонясь, спустил прямо в ходе последнего заседания правительства.

  • АНЕКДОТ ОТ НИКОЛА
    2025-06-27 10:21

    О заявлениях Пашиняна в Турции многое сказано. Но был в ходе его встречи с некоторыми представителями армянской общины в Турции эпизод, который, как представляется, не оценен «по достоинству» нашим экспертно-политологическим сообществом.

  • ЗАМЕТАЯ СЛЕДЫ
    2025-06-26 10:54

    Итак, Никол разоблачил очередной «заговор», очередную попытку «государственного переворота». Почему говорим, что разоблачил Никол? Потому как, исходя их принципа презумпции невиновности, полагаем, что в правоохранительных органах есть профессионалы и не состряпали бы такую дешевку по своей воле.

  • ДВА ПРОЖЕКТЕРА
    2025-06-25 09:52

    Пусть простит Америка, которую Трамп хочет снова сделать великой, но ее нынешний президент все более и более напоминает нашего Пашиняна. Ну, с поправкой на статус лидера ядерной державы. Также не воздержан на слова. Такой же оптимист без особых на то оснований. Такой же великий поучатель всех и всему.  Начинал бодро, надавал кучу обещаний. Что-то поначалу получалось. При поддержке Маска начал борьбу с растранжированием государственных средств, выделяемых на сомнительные гранты. На несколько дней остановил действия Израиля в Газе. Возобновил диалог с Россией.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • Զասը պաշտոնավարելու է 2020 թ. հունվարից
    2019-05-22 20:52

    ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստում որոշում է ընդունվել պետությունների ղեկավարների քննարկմանը ներկայացնել Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում 2020 թվականի հունվարի 1-ից։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։