ԱՄՆ Պետդեպարտամենտը խորհուրդ է տալիս չմեկնել Հայաստան
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս մեկնել Հայաստանի Հանրապետություն՝ ճամփորդողների նախազգուշացման մակարդակը համարելով կարմիր՝ 4-րդ աստիճանի։ Որպես պատճառ նշվում է կորոնավիրուսն ու սահմանային լարվածությունը: Այս մասին նախազգուշացումը տարածվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից:
Կոչ է արվում նաև զգուշություն պահպանել Ադրբեջանի սահմանամերձ ճանապարհներին, ինչպես նաև չայցելել Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, քանի որ ԱՄՆ կառավարությունը այս պահին չի կարող անվտանգային միջոցառումներ իրականացնել ԼՂ այցելած իր քաղաքացիներ համար:
Հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ Լեռնային Ղարաբաղում ու հարակից շրջաններում ոչ վաղ անցյալում մարտական գործողություններ էին ընթանում, իսկ զոհեր եղել են նաև պատերազմական գործողությունների ավարտից հետո։
Նմանատիպ հաղորդագրություն է տարածվել Ադրբեջանի վերաբերյալ, բայց փոքր-ինչ այլ ձևակերպումներով։
Բացի կորոնավիրուսով վարակվելու վտանգի բարձր աստիճանից (վտանգավորության 4-րդ աստիճան, ինչպես Հայաստանում), ամերիկյան իշխանությունները զգուշացնում են ահաբեկչական լուրջ վտանգների մասին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-22 15:08
В оккупированном Арцахе завершились совместные военные учения армии Азербайджана и сил специального назначения Корпуса стражей исламской революции Ирана «Араз-2025", сообщают азербайджанские СМИ.
-
2025-05-22 15:07
Правящая партия "Гражданский договор" готовится к выборам правления — будет новая программа и новый устав.
-
2025-05-22 15:05
Иранская компания построила в Армении завод по производству стальной арматуры, сообщил журналистам в Сюнике посол ИРИ Мехди Собхани.
-
2025-05-22 15:03
Индийские торговцы объявили полный бойкот Турции и Азербайджану из-за их поддержки Пакистана во время недавнего конфликта. Конфедерация индийских торговцев (CAIT), объявила о немедленной остановке всего импорта и экспорта из этих стран.