Մանիպուլյատիվ էֆեկտ. դատախազի խորհրդականը՝ Արմեն Գևորգյանի գրառման մասին
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը փորձում է մանիպուլյատիվ էֆեկտով ստեղծել տոտալ վախի մթնոլորտի առկայության պատրանք։ Նման կարծիք է հայտնել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Facebook-ի իր էջում նա անդրադարձել է նախկին փոխվարչապետի՝ Telegram ալիքում կատարած գրառմանը։
«Իշխանությունները բացահայտ շանտաժի են ենթարկում համայնքների ղեկավարներին և բիզնեսի ներկայացուցիչներին: Նոր քրեական գործեր են հարուցվում: Բոլորից պահանջվում է ենթարկվել իշխանությունների կամքին: Սա կոչվում է իրական ժողովրդավարություն գործողության մեջ ...»,- գրել էր Արմեն Գևորգյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
Դատախազի խորհրդականն ընդգծում է, որ իր պնդումներն անելիս «բազմափորձ Ա. Գևորգյանը դրանք հաստատող որևէ կոնկրետ դեպք, փաստ, անգամ տվյալ չի վկայակոչում»։
Աբրահամյանը հիշեցնում է՝ քրեական գործերը հարուցվում են կոնկրետ հանցագործության դեպքերի առթիվ՝ համապատասխան կոնկերտ օրինական առիթների և հիմքերի առկայությամբ։
«Քրեական վարույթների հարուցումը քմահաճույք չէ, որպեսզի օգտագործվի քաղաքական, հանցավոր նպատակներով»,- նշում է Աբրահամյանը։ Նա պնդում է՝ եթե որևէ անձ տեղեկություններ ունի մարդկանց շանտաժի ենթարկելու, նրանց նկատմամբ ապօրինի քրեական գործեր հարուցելու կամ թեկուզ այդպիսի սպառնալիք հնչեցվելու մասին հավաստի տվյալներ կան, անհրաժեշտ է դիմել իրավապահ մարմիններին։
Նրա խոսքով՝ հակառակ դեպքում «նմանատիպ ընդհանրական հայտարարությունները, պնդումները ոչ այլ ինչ են, քան քարոզչական մոտիվներով հանրային տրամադրությունների վրա ներգործելու, իսկ նախընտրական շրջանում՝ ընտրողների մոտ անպաշտպանվածության զգացումներ սերմանելու փորձեր»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-08 19:30
"Армянские авиалинии" на полгода лишены возможности выполнять рейсы. Об этом сообщили Sputnik Армения в Комитете гражданской авиации.
-
2025-05-08 19:28
Президент США Дональд Трамп в четверг заявил, что ресурсная сделка с Украиной была полностью ратифицирована и одобрена ее законодательными органами.
-
2025-05-08 19:27
В Ереване 8 мая проходит мероприятие, посвященное Дню освобождения Шуши под названием «Шуши: возвращение будет».
-
2025-05-08 17:31
Подразделения ВС Азербайджана обстреляли населенный пункт Хнацах Сюникской области Армении. Об этом сообщает пресс-служба Минобороны Армении.