«Հայաստան» դաշինքի հայտարարությունը
Գլխավոր դատախազը լիարժեք անկախ լինելու դեպքում ոչ թե զբաղված կլիներ լիրիկական և քաղաքական բնույթի իբր պատասխան հայտարարություն տարածելով, այլ, պարզապես ելնելով իրենց պարտականություններից՝ քրեադատավարական կարգով ստուգման կենթարկեր նշված տեղեկությունը և ըստ անհրաժեշտության կսկսեր հարուցե լքրեական հետապնդումներ: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը` անդրադառնալով գլխավոր դատախազի խորհրդականի արձագանքին նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հայտարարությանը, տեղեկացնում է News.am-ը:
«Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը այսօր արձագանքել է «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պետ Արմեն Գևորգյանի հայտարարությանը այն մասին, որ մարզերում «իշխանությունները բացահայտ շանտաժի են ենթարկում համայնքների ղեկավարներին և բիզնեսի ներկայացուցիչներին»:
Գլխավոր դատախազը լիարժեք անկախ լինելու դեպքում ոչ թե զբաղված կլիներ լիրիկական և քաղաքական բնույթի իբր պատասխան հայտարարություն տարածելով, այլ, պարզապես ելնելով իրենց պարտականություններից՝ քրեադատավարական կարգով ստուգման կենթարկեր նշված տեղեկությունը և ըստ անհրաժեշտության կսկսեր հարուցել քրեական հետապնդումներ: Ավելին, արդեն հանդես կգար հայտարարությամբ, թե ընդդիմադիր ուժերի «իշխանական աջակիցների» կողմից պաստառների վնասման, առանցվ հիմքի իրավապահների ճնշումների քանի դեպքերով ինչ գործողություն են կատարվել:
Փոխարենը կրկին ունենք մի իրավիճակ, երբ ներկայիս ժամանակավոր իշխանությունը օգտագործում է հնարավոր բոլոր վարչական լծակները և ռեսուրսները քաղաքական հակառակորդների նկատմամբ ճնշումներ իրականացնելու համար, իսկ դատախազությունը պատկերացնում է, որ «Հայաստան» դաշինքը պետք է ստանձնի դատախազության և քննչական մարմինների գործառույթները:
Հիշեցնեմ իբր անկախ և լիրիկական հայտարարություններ անող գլխավոր դատախազությանը, որ հենց իրենք այս երեք տարվա ընթացքում բացառապես քաղաքական հետապնդումների գործիքի են վերածվել, ում նույնիսկ հրապարակավ նախկին վարչապետը հանձնարարականներ է տալիս ու ստանում կատարողական: Հենց նույն դատախազությանը, հիշեցնենք, որ ակնհայտ ապացույցների պայմաններում՝ քննիչների որոշումներ խմբագրող վարչապետի օգնականները վերածվում են բարի կամքի դրսևորողների, իսկ Հայաստանի պետական սահմանը հատողները ոչ մի հարկադրանքի միջոցի չեն ենթարկվում:
Այս շարքը հիմա չեմ ուզում շարունակել և հիշեցնել նույնիսկ ակնհայտ ապօրինի քրեական հետապնդումները, որոնք դատարաններն են արդեն հաստատել, այլպարզապես շատ հստակ հորդորում եմ՝ մնալ իրավական տիրությում և չշեղվել իրենց պարտականությունների կատարումից, հենց այս լարված և կարևոր փուլում անհապաղ կատարել իրենց գործառույթները՝ կանխելով հակաիրավական, իշխանությունների վարչական ռեսուրսի կիրառումները և իրավապահների ոչ պատշաճ վարքագիծը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-03 16:00
В рамках программы встреч и лекций армянского университета с военно-политическим руководством первой победоносной Арцахской войны, вчера вечером состоялась встреча слушателей и преподавателей университета с председателем Комитета сил самообороны Нагорного Карабаха (1989–1993 гг.), а затем — Комитета сил обороны НКР, третьим президентом Армении и героем Арцаха — Сержем Саргсяном.
-
2025-05-03 15:58
Депутаты Арцаха готовятся к президентским выборам: срок полномочий Самвела Шахраманяна истекает через 20 дней.
-
2025-05-03 15:54
Армения станет одной из стран, объединяющих молодежь в рамках международного проекта "80 огней Победы", приуроченного к 80-летию Победы в Великой Отечественной войне. Инициаторами выступают Российско-Армянский союз молодежи и Евразийская молодежная ассамблея.
-
2025-05-03 15:53
Европейский союз пока не получал заявку от Армении на вступление в ЕС. В случае соответствующего обращения Еревана, в Брюсселе готовы обсудить европейские устремления закавказской республики. Об этом 28 апреля заявила комиссар ЕС по вопросам расширения Марта Кос.