ԿԱՆԳ ԵՐԿՈՒ ԼՃԵՐԻ ՄՈՏ
Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդը ոչ մի նոր դիրք չի զբաղեցրել Սևանա լճի տարածքում: Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե Սև լճի շրջանում հազարավոր ադրբեջանցիների մասին տեղեկությունները սաստիկ չափազանցված են. հակառակը, ադրբեջանցի զինծառայողների մի մասը վերադարձել է իրենց տարածք: Հաղորդվում է նաև, որ Խոզնավար գյուղին, որտեղից ադրբեջանցիները վերջերս երկու ձի են գողացել, այլևս ոչինչ չի սպառնում, իսկ ևս մեկ հայկական գյուղի վերադարձվել են ավելի վաղ այնտեղից գողացված անասունները:
Կցանկանայինք հավատալ, թե իրավիճակն աստիճանաբար կայունանում է, միայն թե շատ թարմ են հիշողությունները, թե ինչ վստահ տեսքով էին ստում Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչները պատերազմի օրերին: Սոցիալական ցանցերի օգտատերերից մեկը չի ալարել և հաշվարկել է, որ, ըստ Արծրունի հաղորդագրությունների, պատերազմի ժամանակ մերոնք խփել են 25 ռազմական ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, ամբողջ 252 ԱԹՍ և 697 միավոր զրահատեխնիկա... Ախր ո՞ւմ էր պետք այդ սուտը։
Պաշտպանության նախարարությունը պետք է լրջորեն աշխատի, որպեսզի արժանանա վստահության։ Մանավանդ որ կան տագնապալի ազդանշաններ։ Հաղորդվում է, որ Ամերիկայում հանգստանալուց ու գիրք հրատարակելուց հետո Արծրունը վերադարձել է Հայաստան։ Պետք է ենթադրել՝ ընտրություններին ընդառաջ, փոխանցելու իր մարտական մեծ փորձը։
Վերադառնանք Սևանին ու Սև լճին։ Եվ այսպես, ըստ հաղորդագրության, ադրբեջանցիների ներթափանցման տեմպերը մեր տարածք դանդաղել են, բայց դրանք առաջվա պես առկա են և՛ Սյունիքում, և՛ Գեղարքունիքի մարզում։ Մերոնք ուժ կիրառել մտադիր չեն, իսկ մայիսի 10-ի դրությամբ իրենց զբաղեցրած դիրքեր ադրբեջանցիներին վերադարձնելու դիվանագիտական ջանքերը երկու շաբաթ անց տվել են լոկ մասնակի արդյունք, այն էլ՝ փխրուն։ Ամենայն հավանականությամբ, երկու լճերի մոտ այդ կանգը կձգվի մինչև խորհրդարանական ընտրությունների ավարտը, քանի որ Ալիևը հույս կփայփայի, որ կարելի է էլի ինչ-որ բան հափռել Հայաստանում ընտրական եռքի ժամանակ, իսկ գուցեև իսպառ վերջ տալ հայկական պետականությանը: Դա՝ իր հույսերի առավելագույն իրականացման դեպքում։
Իսկ նվազագույնի պարագայում լճերի մոտ ադրբեջանցիների կանգն արդեն թույլ է տվել Ալիևին բարձրացնել սահմանների շուտափույթ գծանշման հարցը, ինչպես նաև՝ թուլացրել Բաքվի վրա գործադրվող ճնշումը մեկ այլ՝ հայ ռազմագերիների թեմայով։ Սյունիքում ու Գեղարքունիքում ադրբեջանցի զինվորականների առկայության խորապատկերին մեր իշխանություններն արդեն մոռացության են մատնել գերիների թեման... Արցախի մասին արդեն չեն էլ հիշում. ինչպես ասում են՝ ծարավից մեռնողը խաշ ու խորովածի մասին չի մտածում։ Համենայն դեպս այդպես է իրեն պահում կապիտուլյանտի իշխանությունը, ի տարբերություն հետևողական Ալիևի։
Այնպես որ բոլոր հարցերը վերջնական լուծում կստանան միայն հունիսի 20-ի քվեարկության արդյունքում։ Ինչպես առ այսօր ենթադրվել է շատերի կողմից, չնայած հայտ ներկայացնելու պատրաստ քաղաքական ուժերի առատությանը, ընտրությունները կլինեն հիմնականում երկբևեռ. գործող իշխանությունը և «Հայաստան» դաշինքը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։
Դատելով հարցումներից՝ վերջինիս վարկանիշն աճում է, մինչդեռ Փաշինյանի վարկը շարունակում է ընկնել։ Ըստ էության, իշխող կուսակցության թիմն ընդհանրապես չպետք է հայտնվի խորհրդարանում՝ այն բացառիկ ձախողումներից, այն ողբերգություններից հետո, որ նրանք բերեցին մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների օջախ՝ իրենց ապաշնորհ, եթե չասենք դավաճանական կառավարմամբ։
Բայց իշխանությունը միշտ էլ ձայներ ունի։ Նրանց ձայները, ովքեր կախվածության մեջ են, ովքեր կորցնելու բան ունեն, ում հաջողվել է կաշառել։ Վերջինի առումով իշխանություններն իրենց հավասարը չունեն, նրանք արդեն միջնորդավորված գնում են տարբեր խավերի ձայները, տրամադրելով այս կամ այն արտոնություններ։ Հո իզուր չէ, որ երեք տարվա ընթացքում 3 մլրդ պետպարտք են հավաքել. այդ գումարների մի մասը կծախսվի ընտրողներին միջնորդավորված կաշառելու վրա։
Հունիսի 20-ին լինելու է երկբևեռ, անկախությունից հետո ամենապատասխանատու ընտրությունը, որ պետք է կատարի Հայաստանի քաղաքացին։ Քանզի հարկ կլինի ընտրել բնավ ոչ կուսակցությունների կամ անհատների միջև։ Բևեռներն այստեղ այլ են: Հունիսի 20-ին մենք կիմանանք՝ հավերժ են արդյոք ադրբեջանցիները կանգնած մնալու լճերի մոտ, թե հեռանալու են այնտեղից, կիմանանք՝ լինելու է արդյոք հայոց պետականություն, թե առանց դրա էլ կապրենք։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 10:40
Хокку Жаркий вечер. О грустной доле Заплакал летний фонтан. То, что ему будут вставлять палки в колеса, мэр Гюмри Вардан Гукасян наверняка ожидал. То, что методы будут разные, предполагал. То, что, по его же словам, нет судебной инстанции, где бы не рассматривалось то или иное связанное с ним дело, его не особо удивляет. Как и то, что под разными предлогами замораживают счета Гукасяна, чтобы не дать возможности оплачивать кредиты: понятно. Но вряд ли предполагал, что его обвинят в репертуаре поющих фонтанов Гюмри.
-
2025-07-29 09:39
Наверное, Никол Пашинян считает себя дальновидным политиком. Наверное, искренне желает сделать Армению конкурентной в регионе, а потому стремится быть гибким на внешнеполитической арене, не боится «разрывать шаблоны», как учил армянского премьера еще Джон Болтон. Политику на «разрыв шаблонов» премьер аргументирует своим прошедшим опытом. Дескать, анализ поражений привел его к единственно возможному выводу о смене внешнеполитических приоритетов. Ну не он же виноват, в самом деле? Исключительно – неправильные приоритеты. Какой-то «чужой» Арарат, когда есть свой Арагац…
-
2025-07-29 09:27
Участию Пашиняна в Международной экологической конференции на Алтае в официальных СМИ уделено мало места. Оно и понятно, на поверхности визит не примечателен. Но это на поверхности. О роли поездки Пашиняна на Алтай в принятом Ереваном решения отказать американцам в аренде коридора через Сюник говорили. Но визит примечателен и в контексте российско-армянских отношений в целом.
-
2025-07-28 09:12
У Михаила Задорнова была такая шуточка: «Понятно, почему тех, кто не любит людей с черным цветом кожи, называют расистами. Понятно, почему людей, которые не любят евреев, называют антисемитами. Но вот, что я не могу понять, так это почему тех, кто не любят русских, называют правозащитниками…».
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-06-07 20:07
Մեկնարկեց Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը: Դա նշանակում է, որ առաջիկա երկու շաբաթներին շատ է լինելու պարսավանքը, խոսամոլությունը: Առաջին հերթին՝ այն ուժերի կողմից, որոնք ԱԺ անցնելու ոչ մի հնարավորություն չունեն և որոնց գլխավոր խնդիրը ցեխ շպրտելն է ընդդիմախոսների վրա։ Դե, և իհարկե՝ իշխող թիմի կողմից։ Քանի որ խոսամոլությունը միակ բանն է, որ համեմատաբար լավ է ստացվում նրանց մոտ, և այդ քայլող թյուրիմացություններին միավորում է միմիայն դա։
-
2021-05-26 09:22
Պայքարն «աթոռակռվի» վերագրելը հանցավոր պասիվություն ծնեց Կառավարության և ԱԳՆ շենքերի մոտ մայիսի 20-21-ին տեղի ունեցած ակցիաները ցույց տվեցին (պոստֆակտում), որ Հայրենիքի փրկության շարժման առաջնորդների այն պատճառաբանությունը, թե պայքարի պասիվությունը պայմանավորված է սեզոնային գործոնով, հիմնազուրկ էին: