Թուրքիան Սև ծովում բնական գազի նոր հանքավայր է հայտնաբերել
Թուրքիան Սև ծովում բնական գազի նոր հանքավայր է հայտնաբերել: Այժմ Անկարան պաշտոնական հայտարարություն է պատրաստում: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում տալով իր աղբյուրներին:
Ինչպես նշում է գործակալությունը, նախնական տվյալները ցույց են տվել, որ նոր՝ «Ամասրա-1» հանքավայրում կան գազի զգալի պաշարներ:
«Միևնույն ժամանակ, երկրի իշխանությունները Սև ծովում հայտնաբերված նոր հանքավայրերից որևէ մեկում աուդիտ չեն անցկացրել», -գրում է Bloomberg-ը:
Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը չի մեկնաբանում լուրը: Բայց, ինչպես ընդգծում է թերթը, շաբաթվա սկզբին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել էր ուրբաթ օրը հարցազրույցում Սև ծովի ափերից «լավ լուրեր» հայտնել:
Նախագահ Էրդողանը հանքավայրերի հայտնաբերումը տեսնում է որպես Թուրքիայի տնտեսության խոցելի կողմերի լուծում: Նման խնդիրների թվում է էներգակիրների ներկրումը, որոնք պետք է վճարվեն արտարժույթով, տեղեկացնում է Tert.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 16:52
Представители армянской общины Грузии выступили с резким заявлением в защиту Армянской Апостольской Церкви, обвинив власти Армении в целенаправленной кампании по подрыву национальной идентичности.
-
2025-06-09 16:50
Группа ортодоксальных евреев попыталась без разрешения войти на территорию армянского монастыря в Иерусалиме. Об этом сообщил Гегам Балян, представитель Движения спасения Армянского квартала Старого города.
-
2025-06-09 16:48
Политическая инициатива "Айакве" при необходимости готова физически защищать Первопрестольный Эчмиадзин. Об этом говорится в заявлении инициативы, опубликованном на фоне нападок властей на ААЦ,
-
2025-06-09 16:46
Думаю, что интенсивность вызова Самвела Шахраманяна на допросы определяется исключительно объемом дела. Об этом заявил его адвокат Роман Ерицян в беседе с журналистами сегодня, 9 июня, после очередного допроса бывшего президента Арцаха Самвела Шахраманяна.