Փորձել են Հայաստանից Վրաստան թմրանյութ ուղարկել փոստով
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը Հայաստանից Վրաստան արտահանվող փաթեթում թմրանյութ է հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների հետ համատեղ «Հայփոստ» ընկերության փոստի փոխանակման և տեսակավորման կենտրոնի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել Հայաստանի Հանրապետությունից Վրաստան արտահանվող միջազգային փոստային առաքանին:
«Զննման արդյունքում հայտնաբերվել է 137.85 գրամ ընդհանուր քաշով «α-PVP» տեսակի թմրամիջոց, որը թաքցված է եղել առաքանում առկա սպորտային ձեռնաթաթի սպունգանման ներդրանքի մեջ նախապես պատրաստված թաքստոցներում»,–նշված է հաղորդագրության մեջ:
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից որոշում է կայացվել է անցկացնել Հայաստանի Հանրապետության համար աննախադեպ` թմրամիջոցների միջազգային վերահսկելի մատակարարում միջոցառումը։ Միջոցառման իրականացման նպատակով պայմանավորվածություններ են ձեռքբերվել ինչպես Վրաստանի ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության կենտրոնական դեպարտամենտի հետ, այնպես էլ երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև:
Երկու կողմերի իրավապահ մարմինների հսկողության ներքո փոստային առաքանին ուղարկվել է Հայաստանից Վրաստան։ «Վրաստանի Փոստ» ընկերության` Թբիլիսի քաղաքի փոստային բաժանմունքից ծանրոցը ստանալուց հետո Վրաստանի ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության կենտրոնական դեպարտամենտի աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել և ձերբակալվել Վրաստանի քաղաքացի Մ.Կ.-ն:
Միաժամանակ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ք. Երևանի Զվարթնոց օդանավակայանի ուղևորների մեկնման սրահից հայտնաբերվել և ՊԵԿ քննչական վարչություն բերման է ենթարկվել հիշյալ առաքանու ուղարկողը` ՀՀ քաղաքացի Հ․Դ․-ն: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:
ՊԵԿ քննչական վարչությունում իրականացվում է նախաքննություն: ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի (խոշոր չափերի թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) և 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) հատկանիշներով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 19:52
Глава СНБ Армении Армен Абазян провел очередное заседание межведомственной комиссии, занимающейся вопросами пленных, удерживаемых лиц и без вести пропавших, сообщает Служба нацбезопасности.
-
2025-06-11 19:51
Координационный совет армянских организаций Франции (CCAF) выступил с заявлением, в котором говорится:
-
2025-06-11 19:48
Спасатели извлекли тело пятого погибшего при взрыве газа и пожара в жилом доме в Чамбараке, сообщили Sputnik Армения в пресс-службе МВД.
-
2025-06-11 19:47
Представитель администрации Ирана Фатима Мохаджерани заявила, что Соединенные Штаты не имеют права диктовать Ирану, чем он должен обладать, и только иранцы имеют право решать, что необходимо для их национальных интересов. Фатима Мохаджерани сделала это заявление в интервью ливанскому телеканалу Al Mayadeen во вторник вечером.