Последние новости

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ ԽՈՐԱՊԱՏԿԵՐԻՆ

Սեպարատ բանակցություններ՝ Լին Թրեյսիի միջնորդությա՞մբ

Որպես նախընտրական քարոզարշավի մեկնարկի նախերգանք՝ անցած հանգստյան օրերին գաղտնազերծվեցին Փաշինյանի Սյունիք կատարած սկանդալային այցի մանրամասները: Դա տեղի ունեցավ գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ Աբովյանի դիահերձարանում հայտնաբերվեցին զարհուրելի պայմաններում պահվող հայ զինվորների աճյունները, սակայն վերադառնանք ապրիլյան իրադարձություններին։

«Զուտ պատահաբար» Փաշինյանի հետ միաժամանակ Սյունիքի մարզ էր մեկնել ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, և այնպես պատահեց, որ Թրեյսին ու Փաշինյանը գիշերելու համար կանգ առան նույն հյուրանոցում։ Նրանց հետ միասին նույն հյուրանոցում էր իջևանել Ադրբեջանի ոմն ներկայացուցիչ, որի անունն առայժմ չի հրապարակվում։ Հայտնի է միայն, որ նա հյուրանոց է եկել Թրեյսիի հետ, նրա մեքենան նստելով Որոտանի շրջանում գտնվող ադրբեջանական դիրքերից։ Կողմնակի աչքերից խուսափելու համար հյուրանոցի բազմաթիվ աշխատակիցների տուն են ուղարկել գաղտնի հանդիպման նախօրեին, հյուրանոցը գրեթե դատարկ է եղել։

Եռակողմ քննարկումը վերաբերել է Սյունիքի տարածքով «միջանցքին»։ Բարձրաստիճան հյուրերի մեկնումից հետո Փաշինյանի թիկնապահներն առգրավել են տեսախցիկների պարունակությունը՝ արտահոսքից խուսափելու համար։ Այդ հանդիպման մասին հայտնի է դարձել ռուսական հատուկ ծառայություններին։ Ստացվում է, որ ցերեկով Փաշինյանը բանակցում է Ալիևի հետ՝ Ռուսաստանի միջնորդությամբ, իսկ գիշերվա քողի տակ հանդիպում ադրբեջանցիների հետ՝ Միացյալ Նահանգների դեսպանի միջնորդությամբ։

Այն, որ ԱՄՆ դեսպանությունը ներգրավված է ոչ միայն ադրբեջանցիների հետ Փաշինյանի սեպարատ բանակցություններում, այլև նախընտրական գործընթացներում, պարզ է ցերեկվա լույսի պես։ Պետության ոչ մի ղեկավար այնքան սերտ հարաբերություններում չի եղել ամերիկյան դեսպանության հետ, որքան Փաշինյանը՝ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Միլսի օրոք։ Գունավոր հեղափոխության հայկական ծաղրապատկերի իրականացման և 2018-ի մայիսի 8-ին վարչապետի պաշտոնում Փաշինյանի ընտրվելու գործում Միլսի դերի մասին մենք գրել ենք բազմիցս, ուստի չենք կրկնի։ Ժամանակին ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հետ մտերիմ բարեկամություն էին անում Տեր-Պետրոսյանի թիմի անդամները՝ 2008-ի նախագահական ընտրությունների նախօրեին. ընտրություններից հետո Փաշինյանի հրահրած փողոցային անկարգություններն ավարտվեցին 10 մարդու մահով։

Սյունիքում գիշերային բանակցություններից որոշ ժամանակ անց սկսվեց Սյունիքի և Գեղարքունիքի սողացող բռնազավթումը։ Հետաքրքիր է, իսկ ի՞նչ սցենար է պատրաստվում գործարկել ԱՄՆ դեսպանատունը հունիսի 20-ի ընտրությունների ժամանակ։

Առաջադրանք 12 օրվա համար. էմիսարներ Գյումրիում և այլ համայնքներում

Հունիսի 7-ին և հաջորդ օրերին հավանական ընտրողներին իրենց ձայնը հասցնել կփորձեն 22 կուսակցություն և 4 դաշինք։ Արդյունքում պաշտոնական քարոզչությունը լոկ կհաստատի այն, ինչն արդեն ակնհայտ է դարձել ոչ պաշտոնական քարոզչության ընթացքում. հունիսի 20-ի ընտրությունները երկբևեռ են լինելու։

Մի բեվեռում դավաճանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է և դրա գաճաճ արբանյակները, ինչպիսիք են «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքն ու Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունը, մյուս բևեռում՝ ազգային օրակարգ ունեցող ուժերը, ի դեմս «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների։ Մի բևեռում կապիտուլյանտն է՝ ԱՄՆ-ի աջակցությամբ, մյուսում՝ հայ-ռուսական համագործակցության ամրապնդման կողմնակիցները։

Սյունիքի մարզ կատարած սկանդալային այցից հետո Փաշինյանը որոշեց գործի դնել մեծ ու փոքր համայնքների բնակիչների կողմից իր քաղաքական ընդդիմախոսների մերժման նախընտրական մարտավարությունը: Որպեսզի ընթերցողին ավելի հասկանալի լինի, բերեմ կոնկրետ օրինակ. որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության էմիսար, ըստ ԶԼՄ-ների հաղորդագրությունների, Գյումրի է գործուղվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը։ Տվյալ պահի դրությամբ նա կոնկրետ գումարով արդեն հավաքագրել է (ինչպես նշում են լրատվամիջոցները) աղմկարար կանանց և տղամարդկանց խումբ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին դիմավորելու համար։ Փաշինյանն ուզում է վրեժխնդիր լինել իր սյունիքյան խայտառակության համար։ Նա ցանկանում է, որ Ռոբերտ Քոչարյանին և Արթուր Վանեցյանին Գյումրիում դիմավորեն այնպես, ինչպես իրեն դիմավորեցին Մեղրիում

«Գոլոս»-ի ուշադիր ընթերցողները հավանաբար հիշում են հրապարակումներն այն մասին, որ Փաշինյանի Սյունիք կատարելիք այցը նախապատրաստում էին հատուկ էմիսարներ, որոնք գիշերվա քողի տակ հանդիպումներ էին անցկացնում կապիտուլյանտի կողմնակիցների թվին պատկանող տեղացիների հետ։ Երբ Նիկոլը ժամանեց Սյունիք, պարզվեց, որ էմիսարները չեն կարողացել իր ուզած հանդիպումը նախապատրաստել։ Այսօր էմիսարներին հրահանգված է փող չխնայել։ Գումարներ են հատկացվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ոչ միայն նախընտրական շտաբներին և տարածքային ստորաբաժանումներին, այլև կապիտուլյանտի անունից գործող հատուկ էմիսարներին։ Փաշինյանը հաղթանակի վրա է դրել ողջ խաղագումարը. տեղերից հաղորդում են, որ գավառական մարգինալները չափազանց ոգևորված են 12 օրվա ընթացքում մեծ գումարներ վաստակելու հեռանկարից՝ պարտավորվելով ընտրատեղամասեր բերել որոշակի թվով մարդկանց։

Նախորդ հրապարակումներում մենք մատնանշել ենք Նիկոլի եղբորորդու՝ պատգամավոր Սիփան Փաշինյանի բարեգործական գործունեությունը Տավուշի մարզում։ Փող բաժանելով զբաղված կապիտուլյանտի էմիսարների բացահայտումը պետք է դառնա Արտահերթ ընտրությունների վերահսկման նորաստեղծ կոմիտեի գլխավոր խնդիրը։ Կոմիտեն արդեն տեղեկություններ է հրապարակել այն մասին, որ վարչապետի պաշտոնակատարը քարոզչություն է իրականացնում աշխատանքային ժամերին։

Խաղադրույքը կյանքից առավել է

Ընտրակաշառքը շատ դժվար է արձանագրել տալու պահին, բայց հայտնի է, որ կապիտուլյանտի կուսակցությունից տեղեկատվության արտահոսքը պարբերական բնույթ է կրում, ուստի լրատվամիջոցները գերազանց տեղեկացված են, թե ում, ուր և ինչ նպատակով է գործուղել կապիտուլյանտը, որն արտահերթ ընտրությունների խաղագծին է դրել ամեն ինչ և նույնիսկ ավելին։ Նիկոլի համար սա այն դեպքն է, երբ խաղադրույքը կյանքից առավել է։

Կապիտուլյանտի քաղաքական կամքը կատարելու համար Արարատի նորաթուխ մարզպետ Ռազմիկ Թևոնյանը մեկը մյուսի հետևից պաշտոնից ազատում է դպրոցների տնօրեններին՝ պաշտոնակատարի կարգավիճակով փոխարինելով նրանց իր վստահելի մարդկանցով, որպեսզի վերջիններս ակտիվ մասնակցություն ունենան ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը։ Մեր աղբյուրները հաղորդում են, որ կադրային ջարդերն առավել ակտիվ են անցկացվում այն համայնքներում, որտեղ ավանդաբար մեծ է ՀՀԿ ներկայացուցիչների ազդեցությունը։ Արարատում, մասնավորապես, մեծ է «Ավշար» ընկերության սեփականատեր և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի զինակից Արայիկ Գրիգորյանի ազդեցությունը։

Հրազդանում էմիսարի առաքելությունը կատարում է «Երկրապահի» նախագահ Սասուն Միքայելյանը, որի անունը չկա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում: Կուսակցությունում համարել են, որ Միքայելյանի ընտանիքին ու նրա զավակներին բաժին ընկած ղեկավար պաշտոններն առանց այդ էլ շատ են

Ակնհայտ է, որ կապիտուլյանտի կուսակցության ֆինանսական ապահովմամբ զբաղվում են խոշոր գործարարներ. Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը և ուրիշներ: ԶԼՄ-ներում բացահայտ ակնարկներ են շրջանառվում, որ վարչապետի պաշտոնակատարի կուսակցության նախընտրական շտաբները ֆինանսավորվում են նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամից վերցրած միջոցներով. դե, հիշում եք 106 մլն դոլարի լուրացման հետ կապված սկանդալը: Օրերս սկանդալ բռնկվեց Սյունիքի պաշտպանունակության և սոցիալական կարիքների համար պետականորեն հատկացված 500 մլն դրամի շուրջ։ Գումարը ստացել է ոչ թե մարզային վարչակազմը, ինչպես մյուս բոլոր մարզերում, այլ Զարգացման և ներդրումների հիմնադրամը։ Այս հիմնադրամից միլիոնները կարող են ծախսվել ինչի վրա ասես, օրինակ՝ ընտրողներին կաշառելու։

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • СИЛЬВА НА ВСЕ ВРЕМЕНА!
    2025-06-03 09:55

    12 марта 2019 г. суд Общей инстанции Еревана под председательством Вардана Григоряна продолжил расследовать дело экс-министра экологии Арама Арутюняна по прозвищу "Булки Арам". В тот день на заседание суда была приглашена Сильва Амбарцумян, которая, судя по материалам дела, дала Арутюняну взятку в особо крупном размере. В ходе судебного процесса Амбарцумян сообщила о том, что представила генпрокурору сообщение о перечислении 8 млн долларов на счет Аракс Диланян в банке Дубая.

  • ПАШИНЯН НЕ ЗАИНТЕРЕСОВАН В СВОБОДНЫХ И ПРОЗРАЧНЫХ ВЫБОРАХ
    2025-06-03 09:12

    Известие о том, что через месяц заявит о себе новая оппозиционная сила под руководством бывшего омбудсмена Армана Татояна и бывшего начальника Комитета по госдоходам Давида Ананяна верхушка режима встретила в штыки. Агитпроп Пашиняна сразу объявил, что речь идет о стратегии, которую оппозиция успешно применила на досрочных выборах 30 марта в Гюмри. Аудитория "Голоса" знакома с оценками и заявлениями упомянутых деятелей по бесчисленным публикациям, а потому вряд ли у кого-то возникнут подозрения, что в стенах парламента 9 созыва новая сила пойдет на сделку с ГД, дабы поддержать возвращение Пашиняна на пост премьер-министра.

  • "ЕСЛИ БЫ РОБЕРТ КОЧАРЯН И СЕРЖ САРГСЯН ОКАЗАЛИСЬ ПОД АРЕСТОМ…"
    2025-06-02 09:04

    "Если бы Роберт Кочарян и Серж Саргсян оказались под арестом, то это обеспечило бы нам переизбрание, причем, неоднократное", - объявила на днях в эфире одного из телеканалов власти депутат от фракции ГД Асмик Акопян. По ее словам, у второго и третьего президентов есть ресурсы, включая СМИ, тогда как у других оппозиционных сил нет даже офисов. Акопян повторила ранее озвученный прогноз спикера Алена Симоняна о том, что ГД наберет по итогам выборов 2026 г. 50+1% голосов, а план "В" (коалиция), по ее словам, даже не рассматривается, ибо оппозиция провалила весеннее наступление, и у нее нет шансов на успех по итогам выборов.

  • ХОДЯЧАЯ ИНСТРУКЦИЯ ПО ПРЕВРАЩЕНИЮ В ПОЛИТИЧЕСКИЙ ТРУП
    2025-05-31 10:11

    Эдмон Марукян опроверг сведения о том, что его пребывание в США преследует целью контакты с группой адвокатов Вардана Гукасяна ("Дога"), эту "утечку" в СМИ Марукян организовал, чтобы привлечь к себе внимание, а мы начнем с другого персонажа. Руководитель фракции ГД Айк Конджорян является одним из основоположников партии "Лусавор Айастан" вместе с Мане Тандилян и Эдмоном Марукяном. Высшим образованием Конджорян обязан РПА, точнее, фонду под названием "Благочестивое поколение" под руководством экс-депутата от фракции РПА бывшего замминистра образования Ваграма Мкртчяна. Фонд финансировал близкий друг третьего президента Сержа Саргсяна крупный предприниматель Барсег Бегларян.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԺԱՐԻՆ
    2021-07-12 21:50

    Սահմանադրական դատարանի մի քանի նիստ է կայացել՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չընդունելու մասին քաղաքական չորս ուժերի հայցերով։ Ի՞նչ կարելի է ասել։ Հասկանալի է բոլոր նրանց հոռետեսությունը, ովքեր համարում են, որ ՍԴ-ն կմերժի ներկայացված հայցերը։ Չի համարձակվի աջակցել նրանց։ Այսինքն մի քիչ ամոթանք կտա գործող իշխանությանը, բայց ընտրությունների արդյունքները կճանաչի։

  • «ԴԱՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ՊՈՂՊԱՏԵ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ, ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԵԳԻՏԻՄ ՉԵ՛Ն
    2021-07-12 19:55

    Կարող է հավակնել Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու Նախ՝ չափանիշների մասին։ Հիշո՞ւմ եք Փաշինյանի ուղերձը ժողովրդին՝ այն խոսքերով, թե զինված ուժերը գլխավորելու իր ունակությունն ու հմտությունները կասկածի ենթակա չեն։ Այդ հայտարարությունը հնչեցվեց Նիկոլի կողմից իր սեփական սիրելի անձը գերագույն գլխավոր հրամանատար հռչակելու արշալույսին։

  • ԱՆԱՐԳԱՆՔԻ ՏՈՆ
    2021-06-30 17:54

    Երևանի ռեստորաններից մեկում «Քաղաքացիական պայմանագիրը» տոնեց իր հաղթանակն արտահերթ ընտրություններում։ Դե ինչ, դա իսկապես հաղթանակ էր, ճիշտ է, փոքր-ինչ տարօրինակ. հաղթանակ սեփական ժողովրդի, հարազատ պետության նկատմամբ։

  • ՔՎԵԱՐԿԵՔ ԹԻՎ 6-ի ԿԱՄ ԹԻՎ 24-ի ՕԳՏԻՆ
    2021-06-18 17:47

    Անվտանգության համակարգի փլուզումը սկսվեց Վայոց Ձորից «Ամեն ինչ սկսվեց այստեղից՝ Վայոց Ձորից։ 2018 թվականի մայիսին ադրբեջանցիները, օգտվելով մեր երկրում իրականացված իշխանազավթումից, բավականաչափ առաջ եկան Նախիջևանի հետ սահմանում։