Հունիսի 18-ին նախատեսված է հակադիր քաղաքական ուժերի հանրահավաքները՝ նույն վայրում
Հունիսի 18-ին ժամը ՝ 19․00-ին, Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահավաք։ Դաշինքն ամփոփելու է քարոզարշավը։ Այս մասին «Հայաստան» դաշինքի նախաձեռնած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արամ Վադևանյանը։
«Հունիսի 18-ի հանրային հավաքի մասին դիմումն իմ կողմից ներկայացվել էր սույն թվականի մայիսի 19-ին։ Հավաքների ազատության մասին օրենքը հետևյալ տրամաբանությունն ունի՝ ով առաջինն է ներկայացնում հավաքի վերաբերյալ դիմումը, նա էլ ծանրաբեռնում է համապատասխան վայրը»,- ասաց Վարդևանյանն ու հավելեց․
«Տեղեկություն ունեի, որ հունիսի 17-ի համար հրապարակում հավաք անցկացնելու համար իրազեկում է ներկայացրել ներկայիս ժամանակավոր և հեռացող իշխանության ներկայացուցիչը։ Այդ իսկ պատճառով դաշինքի կողմից հավաք անելու համար հունիսի 17-ը բացառվել էր՝ հաշվի առնելով ռիսկերը։ Մեր կողմից ներկայացվեց հունիսի 18-ի համար,որը պատշաճ կերպով մուտքագրվել և ընթացք էր ստացել։ Սակայն տեղի ունեցավ այն, որ հակառակ կողմը մեր նման մոտեցում չցուցաբերեց։ Նրանք հունիսի 18-ին հանրահավաք անցկացնելու համար դիմում են ներկայացրել, չնայած մեր կողմից ներկայացրել էր մինչև ժամը ՝ 21․00-ն, քաղաքապետարանը որոշել էր, որ պետք է հավաքն ավարտվի 20․00-ին և սկսի հաջորդ ուժի հավաքը։ Նման որոշում կայացվել էր նույնիսկ այն դեպքում, երբ ՀՀ ոստիկանությունը գրավոր տեղեկացրել էր ռիսկերի մասին, եթե երկու հակառակ կարծիք ունեցող ուժերի հավաքը տեղի ունենա նույն վայրում»։
Ամեն դեպքում Վարդևանյանի խոսքով՝ քաղքապետարանը որոշում անփոփոխ է։Նա նաև հայտնեց,որ վարչական դատարանի կայացրած որոշման համաձայն՝ «Հայաստան» դաշինքի հավաքն ավարտվելու է ժամը ՝ 21․00-ին։
«Նման տեսակ սադրանքի գնացող, հիշում ենք՝ Մարտի մեկի դեպքերի ժամանակ ոստիկանների նկատմամբ բռնություններն ու բախումները խրախուսող անձի վարքագիծը, պետք է ազդակ լինի»,- ասաց նա։
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ու ՄԻՊ-ի ուշադրությունը հրավիրեց քաղքապետարանի նման որոշման վրա՝ ակնկալելով պատշաճ կերպով գնահատական՝ այսօրինակ երևույթին, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.