Последние новости

99 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 223 904

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 99-ով և դարձել 223 904: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 787 մարդ, կատարվել է 1 134 905 թեստավորում, առողջացել են վարակվածներից 215 533-ը: Կորոնավիրուսից մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և դարձել 4 490։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն անփոփոխ է մնացել՝ 1 094։

Վերջին տվյալներով՝ ՀՀ-ում 55 557 մարդ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ