«Տաշիր» ընկերությունում Ադրբեջանի մեղադրանքները Սամվել Կարապետյանի նկատմամբ աբսուրդ են որակել
«Տաշիր» ընկերությունների խումբը աբսուրդ է որակել դրա նախագահ Սամվել Կարապետյանին ուղղված Ադրբեջանի մեղադրանքները: «Ադրբեջանի կողմից «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին առաջադրված բոլոր մեղադրանքներն աբսուրդ են և ոչ մի հիմք չունեն»,- ասված է ընկերության արտաքին կապերի վարչության հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ընկերությունում հայտարարել են, որ Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործը, որի մասին ուրբաթ հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, հարուցվել է քաղաքացիական ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի զենք տեղափոխելու շինծու մեղադրանքով: «Այն, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են կեղծ մեղադրանքներ ներկայացնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող անձանց համար, զարհուրելի և անընդունելի է»,- ասել են ընկերության մամուլի ծառայությունից:
«Ես զարմանում եմ, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները համառորեն շարունակում կենտրոնանալ իրենց ֆանտազիաների վրա: Ավելի լավ կլիներ, որ իրենց էներգիան ուղղեին տարածաշրջանի վերականգնմանը, որը նրանք ոչնչացրին»,- Կարապետյանի խոսքը մեջբերել է մամուլի ծառայությունը:
Միևնույն ժամանակ ընկերությունը նշել է, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը տարիներ շարունակ նախաձեռնել և իրականացրել է բացառապես սոցիալական և հումանիտար ծրագրեր Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում. կառուցվել են դպրոցներ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ, եկեղեցիներ: «Արդյունքում այդ օբյեկտներից մի քանիսը ոչնչացվեցին ադրբեջանական բանակի կողմից: Ընդ որում, զոհվեցին բազմաթիվ խաղաղ բնակիչներ»,- ասել են մամուլի ծառայությունից: «Տաշիր» ընկերությունների խումբը և անձամբ Սամվել Կարապետյանը մարդասիրական օգնություն են ցուցաբերել և շարունակում են ցուցաբերել ռազմական բախման ընթացքում տուժած հայ ժողովրդին և խաղաղ բնակիչներին», - ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 16:30
В Армении со своими учебными заведениями прощается 61301 выпускник основных и старших школ.
-
2025-05-23 16:27
В Армении открылась сеть сейсмических станций, приобретенных Национальной академией наук республики при поддержке правительства Китая.
-
2025-05-23 16:24
Министр иностранных дел РФ Сергей Лавров заявил, что подписание мирного договора с Азербайджаном является непременным условием для реализации на практике прорабатываемой сейчас Арменией инициативы «Перекресток мира» в стремлении «встроить свою территорию, свои логистические возможности в общеконтинентальные большие процессы». Об этом сообщает ТАСС.
-
2025-05-23 16:21
Культурная кража режима Алиева против Ирана в Нидерландах: Баку организовал выставку в Гааге и представил иранские ковры, в том числе ковры, сотканные в городах Тебриз и Ардебиль, как 30-летнее наследие страны! Об этом в соцсетях написал иранский политолог Эхсан Мовахедиан.