Կոպիրկինը արձագանքել է ՀՀ ԱԽ քարտուղարի՝ սահման այցելելու ՀԱՊԿ-ին ուղղված կոչին
Կարծում եմ, որ այս հարցը, անշուշտ, կշարունակի մնալ իմ ամենասևեռուն ուշադրության դաշտում: Այս մասին հուլիսի 7-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք նա պատրաստվում է գնալ հայ-ադրբեջանական սահման՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ սահման այցելելու ՀԱՊԿ-ին ուղղված կոչին:
Ըստ նրա՝ դա մեր փոխգործակցության շատ կարևոր կողմերից է. անվտանգության, կայունության, իրավիճակի սրման կանխարգելման և այդ կապակցությամբ ծագած շատ դժվար խնդիրների լուծումը:
«Հունիսի սկզբին ես այցելել եմ Սյունիքի մարզ և շրջել սահմանի երկայնքով, եղել եմ ռուս սահմանապահների, հայ սահմանապահների դիրքերում, այցելել եմ Սիսիանում Գորիսի մեր մարտավարական խմբի գտնվելու վայրը»,- հիշեցրեց դեսպանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հեռախոսազրույցի ժամանակ անհանգստություն էր հայտնել վերջինիս գնահատականների կապակցությամբ: Անվտանգության խորհրդի քարտուղարը համոզմունք էր հայտնել, որ ստեղծված իրավիճակը չի կարող որպես միջադեպ որակվել, քանի որ տևական ժամանակ Ադրբեջանի զինծառայողները չեն լքել Հայաստանի ինքնիշխան տարածքը: Գրիգորյանը նշել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին ծանոթանալու համար նպատակահարմար է կազմակերպել ՀԱՊԿ քարտուղարության այցը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.