Արդարադատության գեներալ-մայոր․ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԱՀՄԱՆԻՆ ՄՇՏԱԿԱՆ ԿԼԻՆԻ
Դեռևս 2019թ. ինժեներական աշխատանքների պատրվակով ադրբեջանական սահմանապահները խորացան այսպես կոչված անվտանգության գոտում՝ ընդհուպ մոտենալով Հայաստանի սահմաններին։ Տպավորություն ստեղծվեց, որ այն ժամանակ ադրբեջանցիների հաջողությունները կապված էին ոչ այնքան ներկայիս իշխանությունների անբանիմացության և Հայաստանի պաշտպանության նախարարության անգործության, որքան այն բանի հետ, որ այդ գործողություններն ինչ-որ կերպ նախապես պայմանավորված էին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հուլիսի 14-ին ասաց արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը։
Այսօրվա գործողությունները, նրա խոսքով, այդ իրադարձությունների շարունակությունն են։ Ադրբեջանցիները նորից հայտարարել են այն մասին, որ մտադրվել էին ընդամենը ինժեներական աշխատանքներ կատարել՝ ընդհուպ մոտենալով Հայաստանի սահմաններին։ «Ցավոք, մենք կորուստներ ունենք. մեկ զոհված և մեկ ծանր վիրավոր։ Բայց այս անգամ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նախաձեռնվել է հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու փորձ»,- ասաց Պետրոսյանը։
Նա նաև նշեց, որ անցած տարվա 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը էապես ընդլայնվել է, ինչից հետևում է, որ նման դեպքերը բնավ հազվադեպ չեն լինելու։ «Դա իր տեսակի մեջ առաջին ձնծաղիկն էր։ Իսկ մենք ամեն ինչ հիանալի գիտենք, որ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում հակառակորդը ավելի քան 24 կիլոմետր տեղամասում առաջ է շարժվել Հայաստանի տարածքի խորքը 500 և անգամ 3500 մետր։ Այն ժամանակ մենք թույլ էինք տալիս նրանց զբաղեցնել մեր երկրի տարածքները, և ոչ մի փոխհրաձգություն չէր լինում։ Բայց այս անգամ ամեն ինչ այլ կերպ է։ Ադրբեջանցիները, առկա տվյալներով, առաջինն են կրակ բացել, և մեր կողմը հետագա սրացում թույլ չտալու համար փորձել է կանգնեցնել կրակը»,- նշեց արդարադատության գեներալ-մայորը՝ ավելացնելով, որ գործող իշխանության անբանիմացության պատճառով Հայաստանը մշտապես զինվորականների է կորցնելու։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ-ի հետ փոխհրաձգության հետևանքով Երասխի շրջանում հուլիսի 14-ին զոհվել է հայ զինծառայող։ Եվս մեկը ծանր վիրավորում է ստացել։ Կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 19:56
Премьер-министр Никол Пашинян, возмущенный публикацией во французской прессе о том, что он купил в этой стране особняк стоимостью более 3 миллионов евро, на сегодняшнем заседании правительства вновь выступил с обвинениями в адрес второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-06-05 19:55
По итогам переговоров грузинские таможенные службы пропустили в Россию 52 армянские фуры с алкоголем (коньяка и вина). Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-05 19:52
Школы и детские сады закрываются по всей Армении. Об этом написала на своей странице в Facebook супруга экс-главы МИД Армении Нани Осканян, касаясь сегодняшнего заявления премьер-министра РА Никола Пашиняна о том, что в свое время в Дилижане последней было предоставлено здание детсада.
-
2025-06-05 19:49
Новый КПП в Мегри, на границе с Ираном, строящийся на кредит Европейского Банка реконструкции и развития, готов лишь на 11,5%. Об этом заявил председатель парламентской комиссии по региональной и евразийской интеграции Вагаршак Акопян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета Армении за 2024 год.