Զոհրաբյան․ Պատգամավորական ծախսը բարձրացնելը համարում եմ անբարոյականություն
Այսօր մեր բզկտված տնտեսությամբ, բզկտված Հայաստանով և Արցախով այնքան առաջնահերթ խնդիրներ ունենք, որ պատգամավորին լրավճար տալը և պատգամավորական ծախսը բարձրացնելը ես համարում եմ անբարոյականություն, ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ինչ-որ մի պահի, երբ մեր տնտեսությունը կլինի կայուն, երբ բազմաթիվ խնդիրներ լուծված կլինեն, այո՛, պետք է անդրադառնալ նաև բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերին, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը նվազեն։ Բայց այսօր դա պետք է լինի մեր հարյուրերորդ խնդիրը, ոչ թե առաջնային, որի համար արտահերթ նիստ է հրավիրվել», - ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունները, որպեսզի «պարգևավճար» բառից խուսափեն, հիմա ուզում են դա օրենքով ամրակայել, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 19:53
Власти Грузии отрицают задержки грузов с армянским коньяком на своей территории и заявляют о стандартных таможенных процедурах.
-
2025-05-19 19:51
У мемориалов в Ереване и Алаверди почтили память геноцида греков в Турции.
-
2025-05-19 19:48
Министр обороны Азербайджана Закир Гасанов встретился с израильским коллегой Исраэлем Кацем и начальником Генерального штаба Сил обороны генерал-лейтенантом Эялем Замиром, сообщают азербайджанские СМИ.
-
2025-05-19 19:47
Следственный комитет Армении начал расследование в связи с попыткой мошенников рассылать фишинговые SMS-сообщения от имени почтового оператора ЗАО «Айпост». Об этом Armenia Today рассказали в Министерстве внутренних дел.