Արթուր Վանեցյանը դատի է տալիս Գագիկ Մելքոնյանին
«Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դատական հայտ կներկայացնի ընդդեմ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի, տեղեկացնում է Panorama.am-ը։
Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը գրում է.
«Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հարցերին էր պատասխանում 1983-1988 թվականներին Էջմիածնի շրջանի Հացաշեն գյուղի կաթնամթերքային համալիրում աշխատանքային գործունեություն ծավալած, հետագայում` 1996-2008 թվականներին ընդհատումներով ՀՀ պաշտպանության նախարարի թիկունքի գծով տեղակալ աշխատած, 2000 թվականին գեներալ-մայորի, ապա 2003 գեներալ-լեյտենանտի կոչում ստացած Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանը։
Սույն անձի բազմաթիվ մտազեղումների ընթացքում հնչել են նաև մտքեր Արթուր Վանեցյանի վերաբերյալ։ Մասնավորապես այդ անձը արտաբերել է, թե «Վանեցյան գնաց ու փախավ։ Գնալն ու հետ գալը մեկ եղավ։ Գնացին հասան էնտեղ, զենքերը հավաքեցին, գիտեին, որ էնտեղ անտեր թափած լիքը զենքեր կային, հավաքեցին բերեցին Հայաստան։ Իրանց նպատակը գնալ զենք բերելն էր»։
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակով ԱԺ պատգամավոր դառնալն անգամ չի ազատում գեներալի ուսադիրներ կրող անձին մտածել խոսելուց առաջ ու հաշիվ տալ իրեն արտահայտած մտքերի համար։
Արդեն նախապատրաստվում է նշված ակնհայտ զրպարտչական արտահայտությունները հերքելու, պատճառած բարոյական վնասը փոխհատուցելու պահանջով քաղաքացիական հայցը։
Կհանդիպենք դատարանում»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-02 19:38
Следователь ранее правомерно вынес решение о проведении судебно-медицинской экспертизы Артура Чахояна, однако провести ее невозможно, так как, по мнению врачей, Чахоян все еще нуждается в дальнейшем получении соответствующего лечения и не может обратиться к судебно-медицинскому эксперту для прохождения обследования до выписки из медицинского центра. Об этом на своей странице в Facebook сообщил адвокат Чахояна Ваге Еприкян.
-
2025-05-02 19:37
Президент США Дональд Трамп предложил увеличить оборонные расходы страны на 13% — до 1,01 триллиона долларов в 2026 финансовом году. Это следует из проекта федерального бюджета, опубликованного в пятницу Белым домом, сообщает РИА Новости.
-
2025-05-02 19:34
Օфициальная статистика уже давно фиксирует, что денежные потоки, переводимые физическим лицам через банки РА, сократились. Эта тенденция сохранялась также в марте и в квартальном разрезе 2025 года.
-
2025-05-02 19:34
Адвокат Александр Кочубаев сообщил, что Кассационный суд принял к рассмотрению его апелляцию по делу бывшего главы Комитета по градостроительству Армении Ваагна Вермишяна. Адвокат указал, что у защиты одно требование — оправдание Вермишяна.