Последние новости

ՊԱՏԱՍԽԱՆ ԵՆ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԲՆԱՎ ՈՉ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ…

Ալիևը շարունակում է սադրել։ Նա հայտարարել է, թե Հայաստանի սահմանամերձ տարածքում գտնվող ադրբեջանցի զինծառայողները «իրենց հողում» են։ Ավելին, նա նույնիսկ համամիտ չէ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի այն ձևակերպմանը, թե դրանք «վիճելի տարածքներ» են։ Ըստ Ալիևի՝ դա Զանգեզուրն է, և ուրեմն՝ իրենց տարածքը...

Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՄ ԵՐԵՎԱՆԸ: ԾԻԾԱՂԵԼԻ ՀԱՐՑ Է, ԱՅՆՊԵՍ ՉԷ՞։ ՈՉԻՆՉ ԷԼ ՉԻ ԱՆՈՒՄ։ Մայիսի 12-ից ի վեր Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները վերահսկում են Հայաստանի սահմանամերձ տարածքները Սյունիքում ու Գեղարքունիքում, իսկ Նիկոլ Փաշինյանը զբաղված է քրեական գործեր սարքելով իրեն չհնազանդվող տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների դեմ: Զինվորականները հանդիսավոր կերպով թոշակի ճանապարհեցին պաշտպանության նախարարին։ Հուշամեդալ հանձնեցին նրան։ Ձեռքի հետ էլ՝ այդ պաշտոնում նրա ապագա փոխարինողին:

Նույնիսկ գերիների մասին այլևս ոչինչ չեն խոսում։ Այն մարդկանց, որոնք, ըստ Փաշինյանի ձևակերպման, մի քանի ամիս կարող են և սպասել։ Մի մեծ բան չէ. դե, Բաքվի դատարանը նրանց ինչ-որ ժամկետների կդատապարտի... Եթե նույնիսկ Նիկոլն է նստել, ապա նրանց Աստված ինքն է հրամայել... Ճիշտ է, Փաշինյանը կիսատ-պռատ նստել է հայկական բանտում։

Զվարճալի պատկեր է։ Բոլորն էլ հասկանում են, որ եթե Փաշինյանը օր առաջ հեռանա, օր առաջ կվերադառնան ռազմագերիները։ Օր առաջ ադրբեջանական ստորաբաժանումները կհեռանան Հայաստանի տարածքից։ Եվ օր առաջ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, և ոչ միայն կարգավիճակի հարցը, այլև դրա հետ կապված խնդիրների ողջ համալիրը կրկին ակտիվ քննարկման առարկա կդառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Որքան շուտ որ Քոչարյանը փոխարինի Փաշինյանին։ Դա հասկանում են նույնիսկ Փաշինյանի կողմնակիցները։ Բայց նրանք համարում են, որ այդ ամենը մանրուքներ են՝ ձեռքը պետության գրպանը մտցնելու այն հնարավորությունների համեմատ, որ իրենց շռայլորեն տրամադրում է Փաշինյանի ռեժիմը։

Իլհամ Ալիևի հայտարարությունները նորմալ են։ Ալիևից ուրիշ ի՞նչ կարելի է սպասել։ Նա մտադիր չէ օրինակ վերցնել Հայաստանի և Արցախի 1994 թվականի նմուշի ղեկավարությունից, երբ հրադադարի մասին պայմանագրի ստորագրումից հետո Երևանի և Ստեփանակերտի բոլոր ջանքերն ուղղված էին բացառապես իրավիճակի ապաահագնացմանը։ Երևանն ու Ստեփանակերտն այն ժամանակ որոշեցին, որ հարցը լուծված է, և թույլ տվեցին Ադրբեջանին ոտքի կանգնել, ամրապնդվել տնտեսական ու ռազմական առումով։ Եվ այդժամ, համբերելով մինչ կգա երկար սպասված այն պահը, երբ Հայաստանում իշխանության ղեկին կհայտնվի տեղական թորվածքի Էլչիբեյը, Ալիևը ռևանշ վերցրեց։

Ոչ, Ալիևը Տեր-Պետրոսյանի «մարդասիրությամբ» չի տառապում, նման սխալներ թույլ տալ մտադիր չէ և ձգտելու է հասնել իր գերագույն նպատակին. ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի սուբյեկտության ոչնչացմանը։ Ինչ ստացվի՝ ստացվի, պետք է փորձել, քանի դեռ Նիկոլն իշխանության ղեկին է։

Իհարկե, նույնիսկ Փաշինյանի համար, նույնիսկ իր կործանարար ողջ տաղանդով հանդերձ, գնալով ավելի դժվար կլինի վարի տալ անխտիր ամեն ինչ։ Թեև պետական ինստիտուտների փլուզման գործընթացը նա դեռևս բավական վստահ է վարում։

Կկարողանա՞ն արդյոք «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները կասեցնել այդ գործընթացը: Պարտավոր են։ Քանի որ ստեղծված իրավիճակում, խորհրդարանական հանրապետության պայմաններում հենց նրանք են, անկախ իրենց խմբակցությունների թվաքանակից, փաստացի դառնում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորը։ Հնարավոր կորուստների համար այլ պատասխանատու չլինելու պատճառով պատասխան են պահանջելու հենց նրանցից:

Փաշինյանից ու իր թերմաշ-անմեղսունակ թիմից ախր ի՞նչ պահանջես։ Միակ բանը, որ նրանք կարողանում են անել, չագուճով վազվզելն է հանրապետությունով մեկ։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • КАК СКОВЫРНУТЬ ПАШИНЯНА
      2024-05-18 12:21

      Конечно, сложная задача сковырнуть Пашиняна с кресла премьера. Возглавляемое архиепископом Багратом Движение готовит вторую волну массовых протестов, но каковы возможные результаты? Рассмотрим некоторые сценарии.

    • ПЕРЕД СТЕНОЙ ПОДЛОСТИ И ЛЖИ
      2024-05-14 12:30

      Лидер Движения "Тавуш во имя родины", лидер народных протестов против режима Пашиняна архиепископ Баграт сегодня пойдет на Третий участок - некогда "логово" ереванского электората Пашиняна. Говорить с людьми, слушать их. Делать то, чего не сделала привилегированная структурированная оппозиция, которая любит ворчать на "несознательность народа".

    • МАНДАТ УТРАЧЕН
      2024-05-10 14:07

      Ох, сколько же протоколов об административных правонарушениях составит сегодня никчемная власть против участников народных протестов! Та самая власть, которая позиционирует себя народной, но так и не желающая признавать, как она надоела народу. Своей постоянно ложью. Своей последовательной сдачей интересов армянской государственности.

    • С «КРАСНЫМИ ЛИНИЯМИ» И БЕЗ НИХ
      2024-05-09 13:20

      Была надежда, что визит Никола Пашиняна в Москву позволит изменить нежелательный ход событий если не на желательный, то, по крайней мере, на менее нежелательный. Не случилось. Визит Пашиняна в Москву не привнес позитива, если под этим понятием иметь в виду нормализацию армяно-российских отношений. Путин и Пашинян, выйдя после непродолжительных с учетом накопившихся тем и проблем переговоров, даже не смотрели друг на друга…, не то, чтобы обменяться парой словечек для телекамер. 






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ