Последние новости

Ստեփանակերտում նոր թաղամաս է կառուցվելու, որը 15 մասնաշենք կունենա

Արցախում hերթական բնակարանաշինական ծրագիրը կիրականացվի։ Տեղեկությունը հայտում է Արցախի քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում շուտով կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ բազմաբնակարան շենքերի կառուցման շինաշխատանքները։ Արդեն կայացել է մրցույթի առաջին փուլը։

«Թաղամասը բաղկացած է լինելու 15 մասնաշենքից` ընդհանուր 240 բնակարանով։ Նոր բնակավայրը կառուցվելու է ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխան»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նորակառույց բնակարանները տրամադրվելու են Հադրութ քաղաքի` պատերազմի հետևանքով տարհանված բնակիչներին։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ