«Ժողովուրդ». ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԴԵՄ Է, ՈՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստից չորս օր անց նախարարի մեկ աթոռ թափուր է. խոսքը ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնի մասին է։ Չնայած՝ այս պահին Արմեն Գրիգորյանը նախարարի առաջին տեղակալ է, սակայն Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, չի շտապում նրան կամ մեկ ուրիշին նշանակել այդ պաշտոնին։
Սահմանադրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը հինգ օր ունի կառավարություն ձևավորելու համար, այսինքն՝ այդ ժամկետը վաղը ավարտվում է, և պետք է որոշում կայացնել, սակայն դա այնքան էլ հեշտ չի ստացվելու։ Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ռուսական կողմը դեմ է, որպեսզի Արմեն Գրիգորյանը նշանակվի այդ պաշտոնին։
Այժմ իշխանությունների որոշումը կանգ է առել յոթերորդ գումարման խորհրդարանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վրա, որն ավելի ընդունելի թեկնածու է ռուսական կողմի համար, սակայն վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Եվ չնայած կառավարության ամբողջական տեսքը գրեթե պատրաստ է, սակայն ամենակարևոր պաշտոնյայի գտնել չեն կարողանում»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.