ԱՊՀ երկրներից ավելի քան 700 հազար միգրանտներ ապօրինի են գտնվում Ռուսաստանում
ԱՊՀ երկրներից ավելի քան 700 հազար անօրինական միգրանտներ ներկայում գտնվում են Ռուսաստանի տարածքում: Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ Մեդիա կայքը։
Ռուսաստանի ՆԳՆ-ում տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել Ռուսաստանի ներքին գործերի առաջին փոխնախարար Ալեքսանդր Գորովոյի հանդիպումը տարբեր պետությունների դեսպանների հետ: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները:
«Ոչ բոլոր օտարերկրյա քաղաքացիներն են շտապում ՆԳՆ դիմել։ Այսօրվա դրությամբ ավելի քան 700 հազար բնակիչներ ԱՊՀ–ի անդամ պետություններից շարունակում են «ստվերում» գտնվել»,-նշված է հաղորդագրության մեջ:
Գորովոյի խոսքով՝ ընթացիկ տարում 5 տոկոսով ավելացել է օտարերկրացիների կողմից կատարվող հանցագործությունների թիվը։ Բացի այդ, օտարերկրյա քաղաքացիների շրջանում նկատվում է հակաիրավական ակտիվության աճ, որն արտահայտվում է հասարակական կարգի կոպիտ խախտմամբ, զանգվածային ծեծկռտուքներով։ Հաճախ դա ուղեկցվում է բռնի գործողություններով, որոնք սպառնալիք են ստեղծում քաղաքացիների կյանքի ու անվտանգության համար, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 10:13
К 120-летию рождения академика Андроника ИОСИФЬЯНА Часть 1. Из горной деревни – в ученые с мировым именем Андроник (Андраник) Гевондович Иосифьян (Овсепян), безусловно, один из крупнейших деятелей науки и техники СССР XX века. Пытливость ученого, талант инженера, фантазия изобретателя, коммуникабельность, исключительная работоспособность, упорство в достижении поставленных целей, умение подбирать способных специалистов - все это позволяло ему создавать сплоченные и дружные коллективы, успешно решавшие любые задачи.
-
2025-07-21 09:38
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в воскресенье подтвердил поддержку своей страной решения о создании двух государств на Кипре, призвав международное сообщество смириться с существующим разделением средиземноморского острова, сообщает AFP.
-
2025-07-21 09:36
Постоянное представительство Ирана при Организации Объединенных Наций в Нью-Йорке направило в Совет Безопасности ООН доклад с подробным описанием преступлений, совершенных Израилем во время его войны против Исламской Республики в прошлом месяце, сообщает Mehr.
-
2025-07-21 09:34
В Армении произошло землетрясение магнитудой 2,4, сообщила Спасательная служба МВД.