Ֆիզիկայի գիտավանի բնակիչներից 2-ը հացադուլ են սկսել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մենք պնդում ենք, որ քաղաքապետարանի կողմից մեզ տրամադրվի գործի հետ կապված պակաս տեղեկատվությունը: Չեմ դադարեցնելու իմ հացադուլը, մինչև այն չտրամադրվի, և այս շինարարությունը չկասեցվի, մինչև իրավական գործընթացների ավարտը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ֆիզիկայի գիտավանի հացադուլ իրականացնող բնակիչը:
«Ոստիկանությունում այսօր ներկայացրել եմ այս քաղաքացիական գործի՝ Վերաքննիչ դատարանի վարույթում գտնվող բոլոր նյութերը, եղել եմ նաև շրջանի դատախազի մոտ և տվել եմ որոշակի պարզաբանումներ, կարծում եմ՝ այդ պարզաբանումներից ակնհայտ է, որ տեղի է ունեցել պաշտոնական լիազորությունների չարաշահում: Կան բավականաչափ հիմքեր քրեական գործ հարուցելու համար»:
Հարցին՝ ինչ հիմնավորմամբ քաղաքապետարանը տեղեկություն չի տրամադրում, բնակիչը նշեց.
«Առաջին օրը մեզ ներկայացրել են զավեշտալի պատճառաբանություններ, թե ինչու չի ներկայացվել: Մենք մատնանշել ենք, որ մեր հարցումը ներկայացված է եղել ոչ թե առանձին վարչությանը, այլ անմիջապես քաղաքապետին, այսինքն՝ նշանակություն չունի այս կամ այն բաժնում փաստաթուղթը արխիվացված է եղել, թե ոչ: Բացառում եմ սխալմունքի հետևանքնով թերի տեղեկատվություն տրամադրելու հիմնավորումը»:
Բնակիչը նշեց, որ իրենց փաստաբանին ծանուցագիր են ներկայացրել և կանչել զորահավաքին:
«Որքանով տեղյակ եմ, չի պահպանվել ծանուցման ժամկետը: Եկել են, ծանուցագիր ներկայացրել և ասել, որ մեկ օրվա ընթացքում պետք է լինի Գորիսում: Մեծ հավանականությամբ սա զուգադիպություն չէ»:
Նշենք, որ բնակիչներից մեկը ևս միացել է հացադուլին: Նշում են, որ միայն ջուր են օգտագործելու, մինչև իրենց պահանջները չկատարվեն, տեղեկացնում է Tert.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.