Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ նախորդ նիստն ուղեկցվել է սկանդալով։ Այն բանից հետո, երբ դատավոր Աննա Դանիբեկյանը հետաձգել է փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանի և Հովհաննես Խուդոյանի կողմից ներկայացված միջնորդությունների քննարկումը, Ալեքսանյանը դատավորին մեղադրել է ոչ օբյեկտիվության մեջ և պահանջել հետաձգել նիստը, որպեսզի կարողանա դատավորին բացարկ հայտնելու մասին միջնորդություն պատրաստել։
Դանիբեկյանը համարել է, որ անհրաժեշտություն չկա հետաձգելու նիստն ու առաջարկել է հնչեցնել միջնորդությունը, երբ այն պատրաստ կլինի։ Արդյունքում փաստաբան լքել է նիստերի դահլիճը՝ չնայած դատավորի հայտարարությանը, որ նա թույլ չի տալիս հեռանալ։ Դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարել է, որ պաշտպանության կողմ գործողությունները նպատակ ունեն թույլ չտալ ընթերցել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Հաշվի առնելով փաստաբանի բացակայությունը՝ դատավորը ստիպված է եղել հետաձգել նիստը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 21:41
Адвокат Арам Вардеванян у здания СНБ Армении прочитал послание бизнесмена Самвела Карапетяна.
-
2025-07-04 20:43
Архиепископы Баграт Галстанян и Микаел Аджапахян 5 июня объявят однодневную голодовку. Об этом говорится в заявлении Аджапахяна.
-
2025-07-04 20:31
Мы глубоко возмущены кампанией, развязанной властями Армении и лично премьер-министром против Армянской церкви, Католикоса всех армян и высокопоставленных священнослужителей, что сопровождается распространением ненависти и вражды по отношению к священнослужителям, а также оскорблениями личного характера и неуважительными выражениями. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-07-04 19:45
Французский город Арнувиль в регионе Иль-де-Франс принял резолюцию, в которой осудил несправедливое выдворение Международного комитета Красного Креста (МККК) из Азербайджана. Об этом сообщает libertas.