ԳՅՈՒՄՐԻՆ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ ՍԿԻԶԲՆ ՈՒ ՎԵ՞ՐՋՆ Է
Գյումրիում կայանալիք ընտրություններում պարտությունը կարող է դառնալ իշխանության վերջի սկիզբը
Գյումրիում կացնով մարմնական վնասվածքներ հասցնելու հետ կապված միջադեպը պայմանավորված է, նախ՝ «Հեղափոխության պահապաններ» կազմակերպության նախորդ արարքների անպատիժ մնալով, երկրորդ՝ այդ կազմակերպության անդամներից մեկի փորձով՝ կյանքի կոչելու քարոզարշավի ընթացքում Նիկոլի հնչեցրած խոստումը, թե չագուճով ջարդելու է իր քաղաքական հակառակորդների գլուխը։
Արդյունքում չագուճը փոխարկվեց կացնի. հարձակվողը նշան է բռնել գլխին, սակայն տուժողը հասցրել է ձեռքերով պաշտպանվել, տուժել են ձեռքերը: Տուժողը «Ազգային արժեքներ» կազմակերպության անդամ է, որի լոկ անվանումը ագրեսիա է առաջացնում Փաշինյանի պահապանների մոտ։ Երրորդ՝ միջադեպը կապում են Գյումրիում հոկտեմբերի 17-ին կայանալիք ավագանու ընտրությունների հետ։
Այդ ընտրությունները մեծ նշանակություն ունեն Փաշինյանի համար։ Հիշեցնեմ, որ ապագա կապիտուլյանտի վերելքն իշխանության օլիմպոս սկսվեց մարտի 31-ին Գյումրիի գլխավոր հրապարակից մեկնարկած «Իմ քայլը» ակցիայով։ Այնտեղից Նիկոլն իր շքախմբով հասավ Երևան, որտեղ էլ սկսվեց փողոցային այլանդակությունը՝ «թավշե հեղափոխության» ցուցանակի տակ։ Գյումրին նոր իշխանության սկիզբն էր, իսկ ընտրություններում պարտությունը կարող է դառնալ նրա վերջի սկիզբը։ Փաշինյանը դա հասկանում է, ուստի սկսեց նախապատրաստվել Գյումրիի քարոզարշավին ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների ամփոփումից անմիջապես հետո։
Խաղի մասնակիցները դեռ լռություն են պահպանում, բայց կապիտուլյանտը մտահոգ է…
Սեպտեմբերի 2-ին կսկսվի նախընտրական մրցավազքի մասնակից կուսակցությունների պաշտոնական առաջադրումը։ Չնայած որ մնացել են հաշված օրեր, կուսակցությունները չեն շտապում հայտարարել հոկտեմբերի 17-ին նշանակված Գյումրիի ավագանու ընտրություններին իրենց մասնակցության մասին։
Մենք արդեն տեղեկացրել ենք մեր ընթերցողներին այն կանխատեսումների մասին, որ այս ընտրությունները մասնակիցների առատությամբ հիշեցնելու են զանգվածային վազքարշավ, սակայն մասնակից կուսակցությունների անունները առ այսօր հայտնի են միայն ԶԼՄ-ներ արտահոսած լուրերից։
Մեր ունեցած տեղեկություններով, դեռևս ակտիվ քննարկումներ են ընթանում հյուսիսային մայրաքաղաքի ընտրությունների վերաբերյալ ծրագրերի շուրջ, դեռևս հստակ տեղեկություններ չկան գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի մասնակել-չմասնակցելու մասին, որը ղեկավարել է Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքը 9 տարի շարունակ, բայց այդպես էլ չի ավարտել քաղաքի կենտրոնի օբյեկտների շինարարությունը:
Արդեն հայտնի է, որ հոկտեմբերի 17-ի քվեարկությունը կանցկացվի 82 ընտրատեղամասերում, ձայների հաշվարկի արդյունքները կամփոփի թիվ 3 տարածքային հանձնաժողովը: Ընտրությունները կկայանան նույն այն սխեմայով, ինչ որ հունիսի 20-ի քվեարկությունը։ Այլ կերպ ասած՝ ցուցակները կլինեն փակ, ընտրողները քաղաքական ուժի օգտին կքվեարկեն առանց նշումներ անելու քվեաթերթիկում։ Մինչև վերջին օրերը մարզերից պարբերաբար տեղեկություններ էին ստացվում այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տեղական ստորաբաժանումների ներկայացուցիչները քարոզչական ակտիվ աշխատանք են տանում իրենց կուսակցության օգտին մեծ ու փոքր համայնքներում։ Խոսքը հիմնականում այն համայնքների մասին է, որտեղ իշխանությունը չի հասցրել իր ներկայացուցիչներին նշանակել պաշտոնակատարի կարգավիճակով, Բալասանյանի առաջադրման օգտին խոսում է այն հանգամանքը, որ իշխանությունը Գյումրիում չի նշանակել իր դրածոյին։
Ի դեպ, հունիսի 20-ից հետո արձանագրվել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի փորձը՝ հարկադրելու Վանաձորի քաղաքապետին հրաժարական տալ, բայց վերջինս կտրականորեն մերժել է։ Այս պատմությունն արդեն շարադրված է նախորդ հրապարակումներում, ուստի չենք կրկնի։ Հնարավոր է, որ այդ փորձի առիթով բարձրացած աղմուկից հետո իշխանությունն արդեն չի համարձակվել համանման առաջարկ անել Բալասանյանին։ Մինչև ընտրություններ դեռ բավականաչափ ժամանակ կա, սակայն իրավապահ ուժերն արդեն բերվել են մարտական բարձր պատրաստականության։
Գյումրիում քննարկում են կադրային ջարդերը
Գյումրիում քննարկում են փողոցներում ոստիկանների թվաքանակի աճը, ինչպես նաև համատարած կադրային ջարդերը, որոնք սկսվել են հունիսի 20-ի ընտրություններից անմիջապես հետո: Հասարակության ուշադրության սևեռակետում են կադրային զտումները ռազմական ոստիկանությունում։.
Գյումրիի ռազմական ոստիկանության պետ փոխգնդապետ Մանվել Խաչատրյանը զինվորական ոստիկանությունում աշխատանքի է տեղավորել իր փեսա Դավիթ Սալնազարյանին: Մինչդեռ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ռազմական ոստիկանությունից հեռացել են բազմաթիվ կադրային սպաներ, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի մասնակիցներ: Փաշինյանն անչափ մտահոգ է առաջիկա ընտրություններով. բանն այն է, որ Գյումրիում, ավանդույթի համաձայն, իշխանության դրածոները հաղթել են միայն այն ժամանակ, երբ կարողացել են ընդհանուր լեզու գտնել քաղաքային բոլոր ենթախավերի, այդ թվում ՝ մշակութայինի և նույնիսկ քրեականի հետ։
Առաջիկա ընտրությունները կանցնեն համամասնական ցուցակներով, այսինքն գյումրեցիները պետք է ընտրեն կուսակցությանը։ Քաղաքում մեր ունեցած աղբյուրները հայտնում են, որ ընտրողներից շատերն արդեն իսկ փոշմանել են, որ հունիսի 20-ին իրենց ձայնը տվել են Փաշինյանի կուսակցությանը։ Հոկտեմբերի 17-ին այդ մարդիկ պատրաստ են քվեարկել ընդդիմադիր ուժերից մեկի օգտին, եթե այն գլխավորի իրենց ծանոթ որևէ անձ։ Չգիտեմ, թե իրականությանը որքանով են համապատասխանում լուրերն այն մասին, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները պատրաստ են հանդես գալ Գյումրիի ընտրություններում միասնական ցուցակով, բայց որ այդ թեմայով բանակցություններ են ընթանում, տողերիս հեղինակին հայտնի է հաստատապես։
Իշխանությունն իր հերթին ձևացնում է, թե Գյումրիում ամեն ինչ կարգին է, և հաղթելու է նա, ով կգլխավորի վարչապետի կուսակցության ցուցակը։ Կանխատեսումներ անելու համար դեռ վաղ է, սպասենք մինչև սեպտեմբերի 2-ը: Փաշինյանի համար Գյումրիի ընտրությունները կարող են դառնալ հետադարձ հաշվարկի կետ, իր քաղաքական կարիերայի ավարտի սկիզբ։ Նա գիտի, որ այդ ընտրություններում պարտությունը կարող է ակտիվացնել փողոցային պայքարը մայրաքաղաքում, ուստի առավելագույն ջանքեր է գործադրում իր կուսակցության հաղթանակն ապահովելու համար։ Չնայած հայտնի բոլոր ջանքերին՝ Գյումրիում ընտրությունների անկանխատեսելիության տարրը միշտ էլ մեծ դեր է խաղացել։ Ընդդիմությունը հաշվարկ է կառուցում այդ գործոնի վրա, հաշվարկը կարող է գործել, եթե ընդդիմադիր ուժերը հանդես գան համախմբված…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 09:59
19 октября 2021 г. бывший мэр Сисиана депутат от фракции "Айастан" Артур Саркисян впервые пришел в парламент. До этого он находился под арестом по решению суда в обход ходатайства генпрокурора, хотя уже был избран депутатом. Напомню, что по итогам досрочных парламентских выборов 20 июня 2021 г., в Сюнике партия ГД набрала более 50% голосов. Саркисяна в парламенте сопровождал лидер партии "Возрождающаяся Армения" экс-марзпет Сюника Ваге Акопян.
-
2025-07-04 09:30
В годы Османской империи Национальным собранием была принята армянская Конституция. Она была утверждена турецким султаном 17 марта 1863 г. и носила название "Армянский национальный регламент". Документ регулировал внутреннюю жизнь армян в империи и состоял изначально из 150 статей, хотя ратифицированы были всего 99. Для решения проблем западных армян был предусмотрен законодательный орган власти - Национальное собрание. Был сформирован Центральный национальный совет, который выполнял функции исполнительной власти, существовал также Национальный религиозный совет. Был также Политический совет по решению мирских вопросов.
-
2025-07-01 09:29
21 мая в Административном суде состоялось заседание, посвященное отказу партии "Лусавор Айастан" от своего иска, соответствующее решение подлежало обнародованию 20 июня. Мы загодя информировали свою аудиторию о том, что таким образом будет восстановлен законный порядок, позволяющий спустя 3,5 г. после выборов созвать заседание совета с повесткой избрания руководителя общины. Им, по закону, должен был стать №1 списка предвыборного блока "Мамикон Асланян", одержавшего победу на выборах.
-
2025-06-30 09:21
В Воскепаре находится дом военнослужащего запаса Егише Махсудяна. Его брат полковник запаса Мигран Махсудян арестован 26 июня в числе 15 лиц по обвинению в организации терактов и подстрекательству к массовым беспорядкам. Оба брата являются членами движения "Тавуш во имя Родины". В июле 2024 г. обоих - Егише и Миграна - подвергли задержанию после обыска в доме Воскепара.