Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՊԱՆԹՈՒՐՔԻԶՄԻ ՋԱՏԱԳՈՎՆԵՐԸ ՓՈՐՁԵԼՈՒ ԵՆ ՏՈՐՊԵԴԱՀԱՐԵԼ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ
Ակնհայտ է, որ պանթուրքիզմի ջատագովների համար ռուս խաղաղապահների երկարաժամկետ տեղակայումն Արցախի Հանրապետությունում շահեկան չէ։ Նրանք փորձելու են տորպեդահարել ռուս խաղաղապահների առաքելության երկարաձգումն` առնվազն 4 տարի հետո, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մատնանշելով նաև Հայաստանի անելիքները։
«Բազմիցս նշել եմ, որ չնայած համադրվող որոշ շահերին, Կովկասում Ռուսաստանի առանցքային ախոյանը շարունակելու է մնալ Թուրքիան։
Ի՞նչ պետք է անի Հայաստանը։
Նախևառաջ, անհրաժեշտ է աշխատանք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և մասնավորապես Ռուսաստանի հետ, որպեսզի ռուսական ռազմական երկարատև առաքելությունը դրվի ավելի լեգիտիմ հիմքերի վրա։
Գիտակցում, որ առաջիկայում առանց ռուսական ռազմական ներկայության գրեթե անհնար է Արցախի քաղաքացիների անվտանգության ապահովումը։
Միաժամանակ ՌԴ-ի օժանդակությամբ վերազինել մեր զինված ուժերը։
Դիվանագիտական ակտիվ աշխատանք իրականացնել բոլոր ուղղություններով՝ փորձելով զսպել պանթուրքիզմի աճող ախորժակը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում փորձել վերադաձնել հայանպաստ (Սերժ Սարգսյանի բանակցած) բանակցային ժառանգությունը՝ առաջնային դադձնելով ոչ թե հողեր տալու, այլ՝ Արցախի կարգավիճակի հարցը։
Կարո՞ղ է արդյոք այս խնդիրները լուծել հանձնված իշխանությունը , որը վախենում է նույնիսկ Շուշին ու Հադրութը օկուպացված անվանել։
Հաշվի առնելով Երևանի և Անկարայի խաղաղասիրական, իսկ իրականում՝ հակահայկական ռևերանսները, ոչ, չի կարող», - գրել է Շարմազանովը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-02 18:27
Фонд государственных интересов Армении (ANIF) был создан в 2019 году с большими ожиданиями - привлечь крупные иностранные инвестиции, стимулировать масштабные проекты и развивать инфраструктуры.
-
2025-05-02 18:25
Программа развития ООН (ПРООН) прекращает свою деятельность в Азербайджане.
-
2025-05-02 18:23
Иран не приемлет угроз от США, а также давления Вашингтона на партнёров Тегерана. Об этом говорится в заявлении внешнеполитического ведомства Исламской республики.
-
2025-05-02 18:20
Министерство иностранных дел Грузии направило дипломатическую ноту в Международную организацию гражданской авиации в связи с недопустимостью осуществления международного воздушного сообщения Москва-Сухуми, сообщает «Новости Грузия».