Գուտերիշը հույս ունի, որ Երևանի ու Բաքվի միջև երկխոսությունը կշարունակվի
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղաի Անտոնիու Գուտերիշը հույս ունի, որ Երևանի ու Բաքվի միջև երկխոսությունը կշարունակվի ՄԱԿ-ի ԳՎ շրջանակում երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումից հետո:
«Գլխավոր քարտուղարը ողջունել է 2021 թվականի սեմպտեմբերի 24-ի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հանդիպման մասին ՄԱԿ-ի ԳՎ շրջանակում նրանց հովանու ներքո:
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություներից մեկ տարի անց Գլխավոր քարտուղարը ոգեշնչված է ԱԳ նախարարների ուղիղ փոխազդեցության վերականգնմամբ և լիահույս է, որ այդ ջանքրեը կշարունակվեն առավել լայն երկխոսության շրջանակում ամուր խաղաղ կարգավորման համար»,-նշված է հայտարարության մեջ:
Անտոնիու Գուտերիշը դարձյալ հայտարարել է իր լիարժեք աջակցության մասին՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին ուղղված: Նա հորդորել է բոլորին, ում վերաբերում է դա, կենտրոնացնել իրենց ուշադրությունը բոլոր մակարդակներում խաղաղության և համագործակցության զարգացման ուղղությամբ՝ ի շահ տարածաշրջանում մարդկանց բարօրության: ՄԱԿ-ը պատրաստ է սատարել այդպիսի ջանքերը իր մշտական հումանիտար գործունեության, տեղում վերականգնման, զարգացման և խաղաղաշինության միջոցով, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.