Последние новости

ԱՆՆԵՐԵԼԻ ԼԵԳԻՏԻՄԱՑՈՒՄ

Ընդդիմադիր ուժերը մեծ թափով նախապատրաստվում են առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ այն ձևակերպելով որպես կարևոր ճակատամարտ ընթացիկ ներքաղաքական պայքարում։ Ամբողջ խնդիրն այն է, որ անցած համապետական ընտրության և դրանում իշխանության հաջողության փորձառությունն ընդդիմադիրներին պետք է հուշեր, որ համակարգային քաղաքական գործիքներով այս իշխանության դեմ անհնար է պայքարել, որքան էլ վարկանիշդ բարձր լինի, իշխանությունից դժգոհությունն էլ՝ համատարած։

2020-ի դեկտեմբերին, երբ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ բացեց արտահերթ ընտրության օրակարգը, հատուկենտ թվով քաղաքական գործիչներ և քաղաքագետներ նախազգուշացրին, որ դա հմտորեն մտածված ծուղակ է՝ մոլեգնող փողոցային պայքարը վիժեցնելու, ընդդիմադիրներին սեփական հարթակ փոխադրելու և այդկերպ՝ նրանց հաղթելու համար։ Ուշագրավ է, որ Փաշինյանն ինքն առաջարկեց արտահերթի տարբերակը՝ որպես ճգնաժամի հանգուցալուծման փորձ, և բնական է, որ շատ լավ տիրապետում էր այդկերպ ժամանակ շահելու և հընթացս հանրությանը մոլորեցնելու մարտավարությանը։

2020-ի նոյեմբերից մինչև 2021-ի ապրիլ՝ կես տարի շարունակ՝ ավել կամ պակաս ինտենսիվությամբ, Հայրենիքի փրկության շարժումը կոնվենցիոնալ գործիքներով՝ երթեր, հանրահավաքներ, նստացույց, հացադուլ, փորձեց պայքար մղել իշխանության դեմ։ Այս դեպքում ևս ուժերը բացարձակ անհավասար էին, ու եթե ՀՓՇ-ն այդպես էլ մինչև վերջ չկողմնորոշվեց Պլան Ա-ի և Բ-ի բավիղներում, իշխանությունն արդեն նոյեմբերի վերջին հստակորեն կողմնորոշվել էր՝ ինչպես վերարտադրվել, դուրս էր եկել մեկուսացումից և ընդհուպ սպառնում էր իր հրաժարականը պահանջող անձանց ու ինստիտուտներին։

ՀՓՇ-ի վերջնանպատակն այս իշխանության հեռացումն էր ոչ ընտրական ճանապարհով՝ հրաժարականի պարտադրմամբ, ապա ժամանակավոր կառավարության ձևավորումն ու նոր ընտրությունների անցկացումը։ Դա, ի դեպ, այն դասական սցենարն է, որը հաջողվեց հենց Նիկոլ Փաշինյանին 2018-ին։ Պարզ է, որ եթե այն ժամանակ նա հետ կանգներ իր վարչապետության պայմանից ու Կարեն Կարապետյանից պահանջեր արտահերթ ընտրություններ կազմակերպել, շատ ավելի քիչ ձայն կհավաքեր՝ և՛ անձնական վարկանիշի անկման, և՛ իշխանությունն իր ձեռքում չլինելու հանգամանքների ուժով։

ՀՓՇ-ի դեպքում պարզվեց, որ դրա մասնակից բոլոր կուսակցություններն աստիճանաբար մտան Նիկոլ Փաշինյանի գծած խաղի մեջ, որում ելքը կանխորոշված էր, որքան էլ ինքնախաբեությամբ զբաղվեին։ Խորհրդարանական երբեմնի ընդդիմության՝ ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի մասին խոսք անգամ չկա, նրանք հաճախ նույնիսկ ավելի կողմնորոշված էին դեպի Փաշինյանը, քան անգամ որոշ ՔՊ-ական պատգամավորներ։ Եվ երբ մարտ-ապրիլ ամիսներին բոլոր ընդդիմադիրները նույն հանգերգին ձայնակցելով, թե իբր իշխանափոխության այլ տարբերակ չկա, քան ընտրությունները, մտան խաղի մեջ, ակնհայտ էր, որ իշխանությունը վերարտադրվելու է։

Ցավոք, հարթակային, ապա խորհրդարանական դարձած ընդդիմության փակուղային մարտավարությունը, կիսաքայլերը, անվճռականությունը, իշխանության համար բավական նպաստավոր սցենարով առաջ շարժվելը՝ Փաշինյանի համար այնքան բաղձալի արտահերթն իր իսկ կազմակերպմամբ անցկացնելու հարցում ձեռք ձեռքի տալով, դարձան պարտության լեգիտիմացման հիմքը։ ՍԴ-ում լայնածավալ ընտրախախտումները վիճարկելու և դրանով երբեմնի պայքարը հետողորմյա անելու փորձերն, իհարկե, անպտուղ էին լինելու։

ՏԻՄ հետաձգված ընտրությունները մի հերթական փորձությունն է խորհրդարանական ընդդիմադիր երկու դաշինքների համար։ Հատկապես խոշոր քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Գորիսում և այլուր, կենաց-մահու կռիվ է սպասվում։ Իշխանությունն անդրդվելի է հակաօրինական միջոցների հարցում՝ ընտրություններն ուշացնելով՝ պաշտոնակատարների նշանակումից և տեղերում վարչական ռեսուրսի մոբիլիզացումից մինչև անցանկալի թեկնածուների կալանավորում ու հետապնդումներ և խնդրահարույց համայնքների խոշորացում։

Ամբողջ հարցն այն է, թե ի՞նչ մարտավարությամբ է ընդդիմությունը մտնում ի սկզբանե կանխորոշված ելքով մի պայքարի մեջ, և իշխանության՝ խիստ սպասելի հաղթանակի դեպքում ի՞նչ արդարացումներ է բերելու։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • БЕССЛАВНАЯ ДИПЛОМАТИЯ И УНИЧТОЖЕННЫЙ СУВЕРЕНИТЕТ
      2022-02-28 10:26

      Кто сегодня помнит, что именно наобещал с приходом к власти Пашинян в сфере внешней политики и дипломатии в числе множества других  популистских обещаний социально-экономического характера? Выяснилось, в  Министерстве иностранных дел, так же, как и в других сферах, не только растеряны многолетние институциональные традиции, но и дипломатическая служба и межгосударственные контакты стали предметом насмешек. Все это более чем наглядно было продемонстрировано в течение всей 44-дневной войны и после ее окончания – по сей день. Тогда как именно в этот критический период необходима была неустанная внешнеполитическая работа.

    • К НАЦИОНАЛЬНОМУ ПРОБУЖДЕНИЮ – ЧЕРЕЗ ПАМЯТЬ И ЕРАБЛУР
      2022-02-24 13:26

      Провал правящим большинством проекта заявления, осуждающего «Шушинскую декларацию», - отнюдь не экстраординарный и вполне ожидаемый шаг. Куда более удивительным было бы обратное, поскольку не изменились ни Турция с Азербайджаном, ни наши власти. Армянская дипломатия, в том числе и парламентская, сегодня настолько беззубая и услужливая, что не может позволить себе даже обсудить, а уж тем более - осудить очевидно антиармянский документ. Только заслужившие звание национального героя Азербайджана деятели могут обосновать свой отказ так, как это несколько дней назад сделали члены правящей ГД на заседании комиссии НС по внешним связям.

    • КОНСЕНСУС ВОКРУГ КРУШЕНИЯ НАЦИОНАЛЬНЫХ ЧАЯНИЙ?
      2022-02-24 10:29

      Кто испытывает боль от потерь в войне? Власть, оппозиция, национальная элита или весь народ? Может, никто? Если бы мы ощущали общую боль утраты, вряд ли после такого тяжелого поражения проявили бы столь недопустимое национальное равнодушие и игнорировали  постоянные предупреждения и угрозы. Народ, осознающий потерю, не пошел бы за виновным в ней, не поверил бы более его лжи, сориентировался бы, наконец, что для него важнее: ненависть к предыдущим властям или любовь к государству и Родине.

    • СУДЕБНАЯ СИСТЕМА: НАШ ПОЗОР И НАША СОВЕСТЬ
      2022-02-22 10:57

      Системный государственный кризис в стране власти пытаются замаскировать фрагментарными решениями и реформами, приправив их завесой своей легитимности. Тезисы Пашиняна о собственной легитимности на самом деле, конечно же, надуманны и ничтожны, поскольку его решения - от кадровой политики до отраслевых реформ - не сопровождаются публичными обсуждениями.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ