Последние новости

Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ կանցկացնեն Հայաստանի հետ սահմանին

Ադրբեջանն ու Թուրքիան կանցկացնեն համատեղ զորավարժություններ Հայաստանի հետ սահմանին՝ Նախիջևանում, հոկտեմբերի 5-8-ը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով աղբյուրին:

«Հոկտեմբերի 5-8-ը Նախիջևանում կանցկացվի «Անխախտելի եղբայրություն-2021» զորավարժությունների հերթական փուլը: Դրանց նպատակն է զարգացնել համագործակցությունն ու փոխազդեցությունը Թուրքիայի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև»,-հայտնել է գործակալության զրուցակիցը:

Նշվում է, որ Ադրբեջանին ՊՆ-ն դեռևս չի ներկայացել տվյալ զորավարժությունների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությամբ, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ